Դավիթ Այդոևի մորը հրաժարվում են վիրահատել գումարի պատճառով
ՀասարակությունՕրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել որդու շիրիմից տուն վերադառնալու ճանապարհին։ Դավիթ Այդոևի մայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ բժշկական կենտրոնը հրաժարվում է վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել։ Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դիմում է կառավարությանը և պահանջում միջամտել, որպեսզի անհրաժեշտ վիրահատությունները կատարվեն պետության հաշվին։
Ավելին՝ այստեղ