Հայերեն


ՃՈ ավագ տեսուչը յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես, Վ. Գալստյանն ի պաշտոնե պարտավոր է եղել ապահովել իր կողմից սպասարկվող դասակի հրամանատարի կամ փոխարինողի կողմից կազմված արձանագրությունների և տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի ընդունումը տեսչական անձնակազմից, կատարել դրանց ձևակերպումը համապատասխան մատյաններում և ձևաթղթերում, ընդունել քաղաքացիների կողմից տեսուչներին վճարված տուգանքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը, գումարի ընդունման դեպքում՝ ապահովել դրա վճարումը ՃՈ համապատասխան արտաբյուջետային հաշվին ոչ ուշ, քան մինչև հաջորդ օրվա ավարտը:

Պարզվել է, որ 2019-2020թթ.-ի ընթացքում քաղաքացիների կողմից ՃԵԿ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ՃԵԿ խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, սահմանված կարգով հանձնվել են Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրությունները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Փոխարենը, նա առանձնապես խոշոր չափերով այդ գումարը յուրացրել է՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Առաջադրված մեղադրանքում Վ. Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Միաժամանակ, քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Այսինքն՝ աշխատանքների կազմակերպման ընթացքում չի ապահովվել այնպիսի գործիքակազմ, որը կբացառեր վերը նշված բնույթի խախտումներն ու չարաշահումները, անհնար կդարձներ ենթադրյալ հանցագործությունը տևական ժամանակ չխափանելը և չհայտնաբերելը:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատանքներում տեղ գտած վերը նշված բնույթի խախտումներն ու թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար:

Նման պայմաններում առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն արձանագրությունների, վարչական տուգանքների վճարման անդորրագրերի խիստ հաշվառում իրականացնելու, ՃՈ էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելու, գումարները սահմանված մեկօրյա ժամկետում պարտադիր բանկ վճարելու և այդ ամբողջ գործընթացի նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով»։

Պուտինն Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում Թրամփի հանդիպման մասին իր գնահատականովԹրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու «Սրտերը հանդիպում են քայլերից առաջ». Անի Երանյան Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցներըՄոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխաԱյս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը
Ամենադիտված