Լուսինե Թովմասյանի որդու 2-ամյակը Կիպրոսում և ընտանեկան նոր ֆոտոշարքը
Life«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի որդին` Ալեքը, այսօր դառնում է 2 տարեկան։
Ընտանիքն այս օրերին Կիպրոսում է, որտեղ տոնել են տան կրտսեր անդամի ծնունդն ու նոր ֆոտոշարք արել։
«Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն, որոնցից աչքերդ փայլեն ուրախությամբ և ջերմությամբ, ինչպես այս պահին։ Ծնունդդ շնորհավոր, Ալեք»,- լուսանկարներին կից գրել է մայրիկը։
Գեղեցկուհու տիտղոսակիրը միշտ նշում է, որ ընտանիքին իր կյանքում առաջնային է։