Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ. միջադեպ՝ տիկտոկեր «222lava»-ի և Արփի Գաբրիելյանի միջև (տեսանյութեր)
LifeՀայտնի տիկտոկեր «222lava»-ն երեկ TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:
Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:
Քննադատողների խմբի մեջ էր նաև հայտնի երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Քո ու քո նման հիմարները ուղղակի պետք է վերանան, ամոթ է, որ նկարում եք իրեն»:
Ավելին՝ այստեղ