Հայերեն


«Անգամ հղիությանս ընթացքում ավելի նիհար էի, քան ուսանող ժամանակ»․ Օլյա Հակոբյանը՝ առանց պլաստիկ միջամտության նիհարելու և ձիգ որովայն ունենալու գաղտնիքի մասին

Life

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին: Դերասանուհին վերջին տարիներին ակտիվ մարզվում է։ Պարզվում է՝ ժամանակին քաշի խնդիր է ունեցել։ Հիմա առողջ ապրելակերպը նրա առօրյայի անբաժանելի մասին է։ Այս ամենի մասին հետաքրքիր զրույց ենք ունեցել Օլյայի հետ։

Նոր ֆոտոշարքում Օլյան ներկայանում է նոր կերպարով, թեև դա մեծ փոփոխություն չի համարում։ «Առհասարակ, ինձ համար չկա էդպիսի լուրջ կերպարային փոփոխություն, քանի որ ես սիրում եմ տարբեր բաներ փորձարկել, երևի, միայն մազերս կարճ կտրելու հետ չեմ կարող հարմարվել։ Յուրաքանչյուր ոճ կարելի է կիրառել, կարելի է նաև խառնել ոճերը։ Չեմ սիրում մնալ նույն կերպարի մեջ, ամեն նոր բան ինձ մոտ նոր տրամադրություն է բերում, էնպես որ, տրանսֆորմացիան հաճելի է»,– ասաց դերասանուհին։

Վերջին տարիներին նկատելի է, որ Օլյան սկսել է շատ ավելի շատ հետևել իրեն։ Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ոճափոխությունը, նա պատասխանեց․ «Ըստ իս՝ ոչ թե ոճս փոխվեց, այլ սկսվեց ձևավորվել ոճ։ Կարծում եմ՝ դա ավելի շատ կապ ուներ իմ հասունանալու հետ։ Երբ ուշադիր ես մանրուքների նկատմամբ, դա նկատելի է դառնում»։

Օլյան սկսել է նաև կանոնավոր մարզվել, ինչը դարձել է նրա կենսակերպը։ Ժամանակին Օլյան նաև քաշի խնդիր է ունեցել, իսկ հիմա ունի ձիգ և գեղեցիկ մարմին։ Ասում է՝ առանց պլաստիկ միջամտության։

«Շատ տարիներ առաջ, երբ դեռ 1–ին կուրսում էի սովորում, դժգոհ էի իմ կազմվածքից։ Այդ ժամանակ չափից ավելի գեր էի։ Սակայն նիհարելուցս ի վեր չեմ գիրացել։ Անգամ հղիությանս ընթացքում, երբ պիտի բալիկներ ունենայի, ավելի նիհար էի, քան ուսանող ժամանակ։ Ես միշտ ձգտում եմ առավելագույնին։ Աննկարագրելի ուրախություն է տեսնել ևս մի արդյունք։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք վիրահատել եմ որովայնս, քանի որ այն տափակ է, հարցնում են՝ ինչպե՞ս երկու բալիկ ունենալուց հետո այս տեսքն ունեմ։ Ի դեպ, այս արդյունքն ունեմ կեսարյան հատումից հետո։ Մարզումների ժամանակ ես շատ եմ անում «կարդիո», պարապմունքներս տեղադրում եմ էջումս, որպեսզի մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն գնալու մարզասրահ, տանն անեն։ Այդ պարապմունքների արդյունքում է որովայնս այդպիսին, ես վիրահատական ոչ մի միջամտություն չունեմ որովայնիս շրջանում»,– ասաց դերասանուհին։

Օլյան պարտադիր է համարում մարզվելը՝ անկախ տարիքից և կարգավիճակից, կարծում է, ցանկության դեպքում մարդը կարող է ստեղծել հնարավորություն․  «Կարևորն այն է, որ հայելու մեջ նայելով հպարտ լինես, հայելու արտացոլանքդ գլուխը չկախի։ Չեմ ընդունում ժամանակ չունեմ կամ հոգնել եմ արտահայտությունները։ Մարդու մտքին տեղ լինի»։

Դերասանուհին նշեց, որ շատ է ոգևորվում դրական արդյունք գրանցելիս։ «Վերջերս սկսել եմ սիրել ամեն նոր մկան, նկատում եմ, ուրախանում, որ փոփոխվում է։ Այդ ամենը մեծ հաճույք է պատճառում, կարող եմ ասել, որ կախում ունեմ մարզումներից։ Վերջերս որոշեցի մեկ ամիս դադար տալ, քանի որ ամառ է, շոգ է, նախընտրում եմ լողավազան այցելել։ 20 օր է անցել, իսկ ես արդեն ուզում եմ վերադառնալ մարզումներին։ Այսպես մի տեսակ լիարժեք չեմ։ Ի վերջո, ես չեմ հորինել, որ մարզվելն առաջացնում է էնդորֆին, սերոտոնին, դոֆամին, օքսիտոցին, որոնք կոչվում են երջանկության հորմոններ։ Եթե մարդ անգամ չգիտի այս մասին, կփաստի, որ մարզանքից հետո լինում է երջանկության, ինքնագոհության զգացողություն,  և դա հրաշալի է»։

24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման
Ամենադիտված