Հայերեն


«Ավելորդ քաշն ինձ համար խնդիր չէ, մարդիկ են խնդիր դարձնում․ ես նայում եմ հայելու մեջ, պետք չէ ինձ ասել այդ մասին»․ Իրինա Այվազյանը՝ քաշի պատճառով քիչ նկարահանվելու և մարդկանց վերաբերմունքի մասին

Life

Դերասանուհի Իրինա Այվազյանը հաճախ է խոսում իր քաշի մասին։ Ասում է՝ իր կիլոգրամների հետ շատ հաշտ է, թեև, երբեմն, լինում են մարդիկ, որոնց գնահատականներն իր քաշի վերաբերյալ բավականին անտակտ են լինում։

Tert.am Life–ն Իրինայի հետ զրուցել է ավելորդ քաշի, դրա հետևանքով աշխատանքային քիչ առաջարկներ ունենալու և մարդկանց վերաբերմունքի մասին։

«Վերջերս քաշս մի փոքր ավելացել է։ Կարծում եմ՝ դա կապված էր «Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի նկարահանումների համար գյուղ գնալու հետ։ Առհասարակ, գիրանալու հակում ունեմ, օդափոխությունը նպաստում է դրան, այնտեղի սնունդն էլ բավականին յուղոտ էր։  Ոչ միայն իմ, այլև անձնակազմի մեծ մասի մոտ նկատելի էր քաշի ավելացում»,– ասաց Իրինան ու հավելեց, որ հիմա 68 կգ է կշռում, 1.54 հասակի դեպքում։

«Իմ հասակի դեպքում նորմալ է համարվում 44-54 կգ–ը։ Ես ժամանակին եղել եմ 54 կգ, դա ինձ համար իդեալական քաշ էր։ Հիմա սննդակարգ եմ պահում և մարզվում եմ, բայց ավելորդ քաշն ինձ համար խնդիր չէ։ Ավելի շատ մարդիկ են դա խնդիր դարձնում։ Իրականում այնքան լուրջ խնդիրներ կան»,– ասաց Իրինան ու հավելեց, որ եթե դերասանուհի չլիներ, հնարավոր է՝ նույնիսկ չփորձեր նիհարել։

«Միշտ ասում եմ, որ ես չունեմ ավելորդ քաշի խնդիր, այլ ունեմ ավելորդ քաշ։ Դրանք տարբեր են, երբ ասում ես՝ ունեմ քաշ, ոչ թե խնդիր, կարծես, սիրես այդ քաշը։ Միակ բանը, որից նեղվում եմ, փաստն է, որ դա ազդում է մասնագիտական առաջարկներիս վրա։ Այ դրանից շատ եմ նեղվում, որովհետև իմ սիրած մասնագիտության հետ է կապված, հնարավորություններ եմ կորցնում։ Եթե դա չլիներ, ես շատ ավելի պրոյեկտներում նկարահանված կլինեի։ Մի կողմից հասկանում եմ ռեժիսորներին՝ մտածում են, որ էկրանից կարող է ահավոր երևալ, տեսախցիկներն առանց այդ էլ գիրացնում են մարդուն։ Եթե կադրը մի քիչ այն չլինի, հետևից լինի, տգեղ կլինի, բայց միայն  նիհար մարդկանց հերոսուհի ընտրելն էլ սխալ է։ Կարող են նաև իմ քաշի կամ ինձնից մի քիչ ավելի քիչ քաշով մեկին ընտրել, և նա շատ սիրվի»,– ասաց դերասանուհին։

Մարդկանց, երբեմն, անտակտ գնահատականներին իր քաշի մասին Իրինան հումորով է վերաբերում, երբեմն էլ հրապարակումներ է անում այդ մասին։ Ասում է՝ դրանից չի բարդութավորվում։

«Գաղտնիք չէ, որ չեմ նեղվում այդ փաստից։ Դա լուծելի հարց է։ Ես ինձ չեմ համարում գեր մարդ, համարում եմ, որ մի քիչ ավել քաշ ունեմ։ Կան մարդիկ, որոնք ավելորդ քաշը համարում են խնդիր և մարդիկ, որոնք ուղղակի ունեն ավելորդ քաշ։ Ես երկրորդ դասին եմ պատկանում։ Մարդկանց մատնանշելը, որ ես գեր եմ ինձ վրա բացարձակ չի ազդում, ուղղակի զարմանում եմ իրենց վրա։ Երբ ես արթնանում եմ, ինձ նայում եմ հայելու մեջ, ժամանակ առ ժամանակ կշռվում եմ։ Ես գիտեմ իմ քաշը։ Ի՞նչ է նրանց տալիս այդ մասին խոսելը»,– ասաց Իրինան՝ ասելով, որ դա իր վրա չի ազդում։

«Մեծ հաշվով՝ ինձ միևնույն է։ Ես և՛ կշռվում եմ, և՛ ինձ տեսնում եմ  հայելու մեջ։ Իրենք ինձ նորություն չեն հայտնում։ Չգիտեմ՝ ինչու են այդքան վատ ձևով գրում։ Թեև պիտի նշեմ, որ վատը գրողները քիչ են, ուղղակի աչքի են ընկնում»,– ասաց նա։

Այնուամենայնիվ, լինում են պահեր, որ նման կարծիքներն ազդում են Իրինայի տրամադրության վրա, թեև վստահեցնում է՝ հազվադեպ։

«Ինչ–որ պահեր լինում են, բայց ինձ վրա ազդում է, ոչ թե փաստը, որ չաղ եմ, այլ այն, որ ես գիտեմ ու ինձ կոմֆորտ եմ զգում, բայց մարդիկ այդտեղ անընդհատ խնդիր են տեսնում։  Ուղղակի մարդիկ դիմացինին քննադատելուց առաջ պիտի հասկանան՝ արդյոք իրենք իդեալակա՞ն են, ունե՞ն իդեալական քաշ, կառուցվածք, տեսք, դիմագծեր։ Առհասարակ, երբեք չեմ հասկացել ինչ–որ մեկին  գրող, մեկնաբանություն թողնող մարդկանց։ Եթե ես մեկի մասին կարծիք ունենամ, մտածեմ՝ գեր է, գեշ է, վիրահատված է, ուղղակի գուցե ընկերուհուս hետ խոսեմ, բայց առանց ճանաչելու իրեն վատ բան չեմ գրի։ Ինչի՞ համար, ի՞նչ է դա տալու ինձ, ի՞նչ է տալու նրան։ Ոչինչ։ Ինձ գրելով՝ այդ մարդիկ անիմաստությամբ են զբաղվում ու ստիպում են ծիծաղել իրենց վրա»,– եզրափակեց դերասանուհին։

Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը
Ամենադիտված