Հայերեն


«Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին»․ Անահիտ Կիրակոսյանը՝ ամուսնությունից հետո դստեր հետ հուզիչ բաժանման մասին

Life

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս օրերին ամուսնու՝ Արտակի հետ Թունիսում է։ Օգոստոսը նրանց ընտանիքում լի է դրական իրադարձություններով, քանի որ ամսվա սկզբին ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան, բացի այդ, այս ամիս Արտակի ծնունդն է և զույգի ծանոթության 10–ամյակը։

Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են որպես մայր։ Անահիտն էլ նրանց է վերաբերել հարազատ աղջիկների պես։

Լաուրայի ամուսնությունից օրեր անց Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում խոստովանեց, որ այդքան տարի երեխաներին պահելուց հետո դժվարությամբ բաժանվեց աղջկանից։

«Իրականում, շատ–շատ էինք հուզվել թե՛ ես, թե՛ Լաուրան։ Վերջին պահին, երբ արդեն պետք է բաժանվեինք, մենք գնայինք, ինքը մնար իր նոր ընտանիքում, այնքան հուզվեցինք, լացեցինք։ Զգացողություն էր, կարծես ձեռքդ պոկում, տալիս են ուրիշին։ Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին։ Միաժամանակ ուրախ ես, որովհետև դա իր երջանկությունն է, իր սերը։ Իր ցանկությունն ու որոշումն է եղել ամուսնանալը»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ այս ամենը հասկանալով հանդերձ այդ զգացողության դեմ ոչինչ չես անի։

Դերասանուհին նշեց, որ դստեր ամուսնությունից հետո էլ անընդհատ խոսում են, քանի որ իրենք առօրյայում շատ կապված են, բայց փորձում է չափը չանցնել:)

«Անընդհատ խոսում էինք իրար հետ, մեր կապը շատ ամուր է, բայց և գիտակցում եմ, որ վերջ, արդեն պետք է իր տան  օրենքներով առաջնորդվի։ Ես չեմ սիրում, երբ անընդհատ միջամտում են ընտանեկան հարցերին։ Ես որպես մայր էլ միշտ ազատ եմ թողել երեխաններին, հիմա էլ որպես զոքանչ չեմ միջամտելու։ Եթե չօգնեմ, հաստատ չեմ խանգարի»,– ասաց նա։

Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
Ամենադիտված