«Յուրաքանչյուրս նիհարել ենք 6 կգ», Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես են նիհարել ինքն ու ամուսինը
LifeՌուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաճախ է քաշի ավելացում ունենում, հետո սկսում է նիհարել սննդակարգերի, մարզումների միջոցով։ Ավելորդ քաշից ազատվելու համար Գոհարը դիմել է նաև վիրահատական միջամտության։
Դիմահարդարն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ և նշել, որ երկուսն էլ նիհարել են։
«-12 կգ երկուսիս համար, յուրաքանչյուրս նիհարել ենք 6 կգ»,– գրել է Գոհարն ու հետաքրքրվել հետևորդներից՝ արդյոք արդյունքը նկատելի է։
«Սթորի» բաժնում Գոհարը ցույց է տվել, որ այս շրջանում իրենք և՛ սննդակարգ են պահում, և՛ մարզվում են։