Սահմանին սպանվել է հայտնի և սիրված ժողովրդական արտիստ
Աշխարհ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Աֆղան երաժիշտ եւ ժողովրդական երգերի կատարող Ֆավադ Անդարաբին սպանվել է թալիբների կողմից Բագլանի սահմանին, հաղորդում է Times Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով երաժշտի որդուն:
Որդու պնդմամբ՝ երաժշտին դուրս են բերել տնից եւ հրազենից սպանել: Անդարաբին երգերում սատարում էր «Թալիբան» շարժման ընդդիմադիրներին: Թալիբները համարում են Անդարաբի երաժշտությունը որպես «իսլամին հակադարձող ստեղծագործություն»:
«Թալիբան» շարժումը ծավալել է լայնածավալ գործողություն երկրում վերահսկողություն սահմանելու ուղղությամբ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունից հետո, եւ օգոստոսի 15-ից առանց մարտերի ներթափանցել է Քաբուլ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram