Հայերեն


Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

Տնտեսություն

Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվեց  թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից։

Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։

«Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,-  պատմում է Վարդան Վարդանյանը։

«Քայլտեք» ընկերության քայլաբերը վերականգնում է քայլքի ֆունկցիան՝ կանխելով հաշմանդամության  հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություն։

«Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը մասնագիտությամբ կինեզոլոգ է։ 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ընկերների հետ աշխատում էր վիրավորում ստացած տղաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել ընկերությունը՝ արտադրելով սարքեր, որոնց միջոցով տղաները կկարողանան բուժումը շարունակել նաև տնային պայմաններում։

«Քանի որ մենք չենք կարող ամբողջ տարի բոլորին պահել ռեաբիլիտացիոն կենտրոններում, գաղափար առաջացավ ստեղծել սարքավորումներ, որոնցով կկարողանան ինքնուրույն պարապել»,- նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Դավիթը Վարդանի հետ փորձարկում է անվասայլակի էլեկտրական կցորդիչի հզորությունն ու ուժը։ Էլեկտրական կցորդիչը արտադրված է Հայաստանում։ Այն միանում է անվասայլակին և դառնում էլեկտրական ինքնագնաց։ Այսպես լուծվում են տարբեր խնդիրներ։

Այժմ հանրապետությունում կան հենաշարժողական խնդիր ունեցող բազմաթիվ զինհաշմանդամներ, ովքեր ունեն էլեկտրական կցորդիչի և քայլաբերի վրա մարզումներ իրականացնելու անհրաժեշտություն։ «Քայլտեք»-ը գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի  հայկական արտադրության կցորդիչները:

«Ակբայի հետ համագործակցության ընթացքում մենք մի քանի հատ կցորդիչ ենք արտադրել ու մնացածն էլ կփորձենք փակել։ Բանկը գործընկեր է, որի միջոցով կարողացանք ֆինանսավորում ունենալ և մեր ունեցած պրոդուկտները հասցնել զինհաշմանդամներին»,-նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Շուտով պատրաստ կլինի նաև «Քայլտեք»-ի հայկական արտադրության առաջին սկուտերը և դուրս կգա վաճառքի։ Ստացված գումարը ուղղվելու է վերականգնողական սարքավորումների պատրաստմանը։ «Քայլտեք»-ում որոշել են նախագծել նաև էլեկտրական մեքենա։ Դավիթը վստահ է, որ Հայաստանն արտադրողական մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել։ Հայաստանը համաշխարհային քարտեզին պետք է դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր։

«Քայլտեք»-ի ուժը ոգեշնչված ու նվիրված  թիմն է, ովքեր աշխատում են հանուն մեկ նպատակի և արդյունքի։

Մանրամասն՝ տեսանյութում:

«Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ջուր չի լինի որոշ հասցեներում Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում
Ամենադիտված