Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարություն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը՝ Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ։
Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։
Ավելին՝ այստեղ