Հայերեն


Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակն ու համագործակցությունը Գոռ Հակոբյանի, Լիա Զախարյանի հետ

Life

Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է իր երրորդ տեսահոլովակը «Ինձ ու քեզ» երգի հիման վրա։ Տիգրանը մանկուց է երգում, սակայն հիմա նրա առաջին քայլերն են շոու բիզնեսում։

Tert.am Life–ի հետ զրույցում Տիգրանը պատմեց, որ առաջին տեսահոլովակը նկարահանել է բանակից զորացրվելուց 15 օր անց, այն լսարանին ներկայացնելու շրջանը, սակայն, լավագույնը չէր․ պրեմիերայից օրեր անց սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։

«Առաջին տեսահոլովակիս հերոսուհին Լիա Զախարյանն է։ Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանքն էր, սակայն տեսահոլովակը չհասցրեց տարածում գտնել։ Պատերազմից հետո արդեն ոչ տեսահոլովակի, ոչ էլ այն տարածելու ժամանակն էր։ Բնականաբար, իմ գործունեությունը կանգ առավ, ըստ էության, Հայաստանում ամեն բան ու բոլորիս կյանքը կանգ առավ,– ասաց 21-ամյա երգիչը, որը չի հուսահատվել և ամիսներ անց վերսկսել է աշխատանքը։ –Հետագայում որոշեցի չվերադառնալ այդ աշխատանքին ու տարածել այն, սկսեցի աշխատել նոր երգերի և տեսահոլովակների վրա»։

Գարնանը նա ներկայացրեց իր երկրորդ՝ «Ամենա» երգի տեսահոլովակը, իսկ օրեր առաջ՝ «Ինձ ու քեզ»–ը․ «Վերջին երգս և տեսահոլովակս ավելի տխուր շեշտադրում ունեն։ Երեք երգիս հեղինակն էլ Գոռ Հակոբյանն է, կարծում եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»։

Տիգրանը սովորում է Կոնսերվատորիայում՝ Ժողովրդական երգեցողության բաժնում, երրորդ կուրս է, սակայն լսարանին ներկայանում է պոպուլյար երաժշտությամբ․ «Ժողովրդական երգեցողությանը տիրապետելն օգնում է երգել ժամանակակից երաժշտություն։ Հետագայում գուցե ժողովրդական երգի տարրեր էլ ներառեմ իմ երգերում, սակայն այս պահին ավելի ժամանակակից երաժշտություն եմ ներկայացնում»։

Երիտասարդ երգիչը մտածում է նաև դերասանական կարիերայի մասին։ «Փոքր տարիքից երգել եմ, փորձել եմ դերասանական նմանակումներ անել, սակայն երբ պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտրեցի երգը։ Տեսահոլովակներում դերասանական առաջին քայլերս եմ անում, կարծում եմ՝ սկզբի համար լավ է, չնայած աճելու շատ տեղ կա։ Երեք տեսահոլովակի դեպքում էլ աշխատել եմ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի հետ։ «Ինձ ու քեզ»–ն ավելի խաղարկային տեսահոլովակ էր, ռեժիսորն ինձնից գոհ էր։ Տեսահոլովակ առ տեսահոլովակ թիմի բոլոր անդամներս էլ նկատում ենք աճ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Սակայն վերջնական գնահատականը կտա հանդիսատեսը»,– նշեց նա ու հավելեց, որ ժողովրդի սերը վայելելն իր համար շատ կարևոր է։

Տիգրանի խոսքով՝ ճանապարհի դժվարություններից չի վախենում, քանի որ ոչինչ հեշտ չի տրվում։ «Պատրաստ եմ անցնելու մեծ ճանապարհ՝ հասնելու իմ նպատակին, որն է լինել ժողովիդի կողմից սիրված երգիչ և անկեղծ իմ հանդիսատեսի հետ։ Երազում եմ մենահամերգ ունենալ Մարզահամերգային համալիրում, քաջ գիտակցում եմ, որ դա ենթադրում է մեծ աշխատանք, դրան հենց այնպես, մի երգով չես հասնի։  Ես վստահ եմ, որ հաջողություն եմ ունենալու․ պիտի պատկերացնես ճանապարհիդ վերջնակետը, այլապես հաջողություն չես ունենա»,– ասաց նա։

Երիտասարդ երգիչը պատմեց, որ ներկայիս աշխատանքներն իրականացնում է ընտանիքի ֆինանսավորմամբ։ Իրեն աջակցում և ոգևորում են, թեև ի սկզբանե դեմ էին, որ երաժշտական կարիերա սկսի։

«Ընտանիքիս անդամները մեծ ոգևորությամբ չընդունեցին երգիչ դառնալու որոշումս, քանի որ ինձ բիզնես ոլորտում էին պատկերացնում։ Մեր ընտանիքում երաժիշտներ չկան, սակայն, ի վերջո, ընդունեցին ցանկությունս։ Հիմա նույնիսկ աջակցում են, քանի որ տեսահոլովակների նկարահանումները մեծ ռեսուրսներ են պահանջում։ Ես ընտանեկան միջոցներով եմ նկարահանում տեսահոլովակներս»,– ասաց նա։

Հայտնիությունը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Շատ հաճախ հայտնի մարդիկ բողոքում են հայտնի լինելու սահմանափակող կողմի մասին։ Տիգրանը, հակառակը, ձգտում է դրան։ Ըստ նրա՝ տեսահոլովակ առ տեսահոլովակ նկատում է, որ սկսում են իրեն ճանաչել։ Ասում է՝ պատրաստ է հայտնիությանը, հույս ունի, որ կլինի սիրված, քանի որ ժողովուրդը գնահատում է անկեղծությունը, իսկ ինքն անկեղծ է։

Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԱռաջ աչքերիս մեջ կյանք կար… Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը
Ամենադիտված