Հայերեն


Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել

Հասարակություն

Ռուս զինծառայողները, շարունակելով իրենց խաղաղապահ առաքելությունը Արցախում, առաջին անգամ մարդասիրական ակցիա են անցկացրել` տեղի 300 դպրոցականներին խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ըստ հաղորդագրության՝ բարերարների խնդրանքով նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմական տրանսպորտով Հայաստանից բեռը հասցրել են Արցախ:

«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին խմելու ջուր կուտակելու համար հանձնել են 3 և 5 տոննա տարողությամբ տարաներ: Տեղադրվելուց հետո դրանք անմիջապես լցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ:

«Մեր դպրոցը ծանր վիճակում է, սեպտեմբերի 1-ից և ամռանը մենք ջուր չունեինք և դա շատ դժվար է: Աշակերտները ստիպված են իրենց հետ ջրի շշեր վերցնել: Մենք նման վիճակ երբեք չենք ունեցել, այս տարի ենք հայտնվել նման բարդ իրավիճակում: Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին մեզ օգնելու համար: Հիմա նրանք տեղադրել են 5 տոննա տարողունակությամբ ջրի մեծ բաք, սա փրկություն է: Մենք կկարողանանք երեխաներին, ուսուցիչներին և աշխատողներին ապահովել խմելու ջրով: Շատ շնորհակալություն ռուս խաղաղապահներին, ռուսական փառահեղ բանակին, որ Արցախում ամենուր օգնում են ինչպես դպրոցներին, այնպես էլ գյուղերի և քաղաքների խաղաղ բնակիչներին: Սա առաջին անգամը չէ, ես դա տեսել եմ քաղաքում, և մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահներն օգնում են Արցախի ժողովրդին, շատ շնորհակալ ենք»,-ասել է Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտիչանը:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին մենք իրականացրինք մեր առաջին գործողությունը, այն է՝ խմելու ջրի համար նախատեսված տարաների առաքումը Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի դպրոցներին: Իհարկե, սա չափազանց կարևոր է, քանի որ առանց ջրի կյանք չկա, մենք բոլորս գիտենք, որ կա այնպիսի իրավիճակ, որ երեխաները դպրոցում ընդհանրապես ջուր չունեն: Հետևաբար, մենք չափազանց կարևոր և առաջնային խնդիր ենք համարում հարցի վեր հանումը մեր համար և այն լուծել: Ես իսկապես հույս ունեմ, որ այս աջակցություններն անվերջ կլինեն, իսկ ջրի տարաների մասով մենք արդեն գնել ենք 21-ը և առաջիկա օրերին կաշխատենք ամեն ինչ անել դրանք տեղադրելու ուղղությամբ: Բայց մեր գործողությունները հաստատ սրանով չեն ավարտվի, մենք այժմ մշակում ենք գործողությունների ծրագիր: Իրականում հնարավոր չէ գերագնահատել խաղաղապահ ուժերի դերը, այդ համատեղ համակարգումը թույլ է տալիս ընդլայնել մեր գործողությունները և դրանց արդյունավետությունը: Կոնկրետ այս դեպքում խաղաղապահ ուժերը մեզ առաջին հերթին օգնեցին առաքել այդ տարաները, ինչի արդյունքում, անկեղծ ասած, մեզ թույլ տվեց խնայել հսկայական գումարներ: Այստեղ էլ խաղաղապահները տրամադրում իրենց ուժերը, որպեսզի հասցնեն ու տեղադրեն տարաները և ջուր հասցնեն այնտեց: Իհարկե, սա հսկայական աջակցություն է»,- ասում է Բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Միքայել Բադոլյանը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը գտնվում են շփման գծի մոտ:

Ավելի վաղ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ջրատարներով ավելի քան 30 երթ էին իրականացրել` Ստեփանակերտի 1,5 հազար բնակչի հասցնելով 200 տոննայից ավելի խմելու ջուր:

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) Կարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՀայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ո՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էԿանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Ջուր չի լինի Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել Փաշինյանը փորձում է վարկաբեկել քաղաքական հայտ ներկայացրած անձանց 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան
Ամենադիտված