Հայերեն


Մահացել է երգիչ Հայկոն

Life

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։

Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 

1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ 

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

 

 

«Մոսկվիչ» ավտոգործարանը ներկայացրել է ֆլագմանային քրոսովերը ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար» Իսրայելի թիրшխը Թուրքիան է. Hurriyet ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում. ԶատուլինՎերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնըԲրայան Մբեումոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունըԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանԱնհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասինՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԳազայում 1 օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի. Al JazeeraՍիրուշոն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել Խոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր ԱվետիսյանՀայտնի է «Բարսելոնա»-ի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթում «ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջիկ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլից որև հրաշք ակնկալելու համար հիմք չկա. Կրեմլ Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու Պետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն Մեզ են միանում բազմաթիվ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց խղճի պարտքն են համարում պաշտպանել մեր սրբությունները․ Ավետիք Չալաբյան Եկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ Հովհաննիսյան Վաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելու՞ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասին Դիանա Տոնոյանի ֆոտոշարքը դստեր հետ «Կյանքը այս օրերին նոր իմաստ է ստացել». Մավր Մկրտչյանը՝ կրկին հայր դառնալու մասին Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը Հայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿՍարդարապատ գյուղում այրվել է մեքենա Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի 3 քաղաքներում կան վիրավորներ և 1 զnh Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները Նիկո՛լ, բախտդ մի փորձիր. Ավետիք Չալաբյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Սևանում, Գեղարքունիքում հուլիսի 24-ին Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ» «Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ» Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ» Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Աշխարհահռչակ կարատեիստ Արթուր Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի մեդալով Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում. «Փաստ» Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել միջանցքի շուրջ. «Փաստ»
Ամենադիտված