Հայերեն


Վատ լուր. Թոշակների բարձրացման մասին

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել թոշակները գրեթե «աստղաբաշխական» թվերով՝ մի ամբողջ 2 հազար 100 դրամով։ Սա, իհարկե, ուղիղ 100 անգամ պակաս է պատգամավորների աշխատավարձին ավելացած «ձեռքի ծախսից», բայց էլի քիչ չէ՝ տատիկ-պապիկները հաստատ կգնահատեն։ Տարիքային կենսաթոշակների բարձրացման հետ մեկտեղ՝ 3 հազար դրամով էլ բարձրանալու են զինծառայողների հաշմանդամության զինվորական թոշակները։ Իշխանությունների համար պոպուլիզմի հերթական դոզան ապահովող այս նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց, ուսումնասիրելով նախագիծը, պարզ է դառնում, որ թոշակների բարձրացումը, իրականում, միֆ է։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամը հասցնելով 28 հազար 600-ի, իսկ բազային կենսաթոշակը, որը 18 հազար դրամ է, հաշվարկվում է արդեն աշխատանքային ստաժը, մնում է անփոփոխ։ Այսինքն՝ ամբողջ կյանքում պարապ նստած, երբեւէ չաշխատած քաղաքացիները կստանան 28 հազար 600 դրամ, իսկ, օրինակ, 20 տարվա ստաժ ունեցողը դրանից ընդամենը 5-6 կամ առավելագույնը 10 հազար դրամ ավելի կստանա, որովհետեւ կառավարությունը որոշել է խրախուսել միայն երկրին երբեւէ որեւէ օգուտ չտված պարապ զանգվածին, ոչ թե տարիներով աշխատած եւ հարկ մուծած, հավելյալ արժեք ստեղծած քաղաքացիներին։ Ընդ որում, այդ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Այսինքն՝ կառավարությունն ընդամենը 15 հազար քաղաքացու թոշակի չափը գրոշներով ավելացնելով՝ վաղն իրեն փիառ է անելու, թե տեսա՞ք՝ մենք եկանք եւ թոշակները բարձրացրինք։ Ու ժողովուրդը մոռանալու է, որ նրանք եկած-չեկած՝ առաջինն իրենց աշխատավարձի չափն ու պրեմիաներն են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարներով ավելացրել։

Սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար են գտել բարձրացնել առայժմ միայն նվազագույն կենսաթոշակը, քանի որ «կառավարության գերխնդիրը չէ նվազագույն կենսաթոշակը բարձրացնելը, կառավարության գերխնդիրը կենսաթոշակների չափերն ընդհանուր բարձրացնելն է»։

«Այսինքն՝ միջին կենսաթոշակն ավելացնելու խնդիր ունի եւ էդ խնդիրը պիտի լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Որպես մասնավոր լուծում այս մի տարվա կտրվածքով՝ առայժմ անդրադարձ է կատարվել միայն նվազագույն կենսաթոշակին»,-ասաց պաշտոնյան։ Նկատեցինք, որ սրանով կառավարությունը փորձում է իր օգտին դիվիդենտներ հավաքել, մինչդեռ պարզվում է, որ, իրականում, այնպես չէ, որ թոշակներն ամբողջությամբ բարձրանում են, միայն նվազագույն կենսաթոշակի չափն է մի փոքր ավելանում։ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես տեղյակ եմ մեր հաղորդած տեղեկատվությունից, որտեղ շատ հստակ թվարկված է, թե որ կենսաթոշակներն են ավելանում։ Ես Ձեզ հետ կարող եմ քննարկել այն, ինչ այս պահին արված է, նախատեսվում է անել։ Իսկ թե ինչու է միայն նվազագույնը բարձրացել, այս պահին կառավարությունը նպատակահարմար է գտել բարձրացնել միայն նվազագույնը»,- ասաց Ա․ Գալստյանը։

Տիկին Գալստյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, որոնցում կար քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ ինչո՞ւ են թոշակները բարձրացնում ընդամենը 2-3 հազար դրամով, իսկ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերն ու «ձեռքի ծախսն» ավելացնում հարյուր հազարներով։ «Մի բան խնդրեմ, էլի, ինձ քաղաքական ենթատեքստով հարցեր խնդրում եմ չտալ, ինձ տվեք մասնագիտական հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ։ Պարզ է, չէ՞, որ ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես կենսաթոշակային ապահովության վարչության պետ եմ, ես այլ ոլորտների քաղաքականության վերաբերյալ, ըստ Ձեզ, կարո՞ղ եմ դիրքորոշում հայտնել կամ մեկնաբանություն տալ»,- ասաց նա։

- Լավ, տիկին Գալստյան, ես Ձեր տարիքը չեմ հարցնում, թեպետ վստահ եմ՝ շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ պահի Դուք էլ եք հասնելու կենսաթոշակի տարիքի։ Ինձ հետաքրքիր է՝ 28 հազար 600 կամ թեկուզ 35-40 հազար դրամով Դուք կկարողանա՞ք գոնե գոյատեւել, էլ չեմ ասում՝ նորմալ ապրել։

- Ուրեմն, եթե կենսաթոշակների չափերը համարվեին բավարար, կենսաթոշակների ավելացումը տեղ չէր գտնի նույնիսկ կառավարությունների գործունեությունների ծրագրերում։ Այսինքն՝ այդ խնդիրն առկա է, կենսաթոշակները բարձրացնելու հարցը դրված է, եւ կոնկրետ կառավարության գործունեության ծրագրով թիրախներ էլ են սահմանված, թե ինչ ավելացումներ եւ բարձրացումներ են նախատեսվում։ Եվ դրան նախատեսվում է հասնել 5 տարվա ընթացքում։ Եվ ասել, թե ինչու առաջին տարում 5 տարվա թիրախը չի կատարվել, ներող եղեք, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ հարցադրումը։

- Կարծում եք՝ 5 տարում նվազագույն կենսաթոշակի չափը կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափի՞ն։

- Այսօրվա հաշվարկներով՝ դա կազմում է մոտ 68 հազար դրամ, 5 տարվա ընթացքում նախատեսվում է այսօրվա միջին կենսաթոշակը, որ 43-44 հազար դրամ է, հասցնել 67-68 հազար դրամի։ Դա նախատեսվում է։ Ես էդ 68 հազարն ինչու եմ ասում, որովհետեւ ես՝ ինքս, այ, էդ թիրախները սահմանելիս հաշվարկներ եմ կատարել, վերցրել եմ այս տարվա սպառողական զամբյուղը, 4 տարվա ինֆլյացիայի աճով աճեցրել եմ եւ ստացել եմ էդ 68 հազար դրամը։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմում է 59 հազար 15 դրամ։

- Այսինքն՝ այս պահին, հատկապես որ առջեւում ձմեռ է, ու մարդը, որը միայնակ է ապրում, այլ եկամուտ չունի, միայն թոշակի հույսին է ու ստանում է ընդամենը 26 հազար 500 դրամ, կա՛մ պետք է ջեռուցման վարձը մուծի այդ փողով, բայց սոված մնա, կա՛մ հաց գնի ու մրսի, կա՛մ դեղ գնի՝ մյուս կարիքները հոգալու փոխարեն։

Ավելին՝ այստեղ

Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված «Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակին
Ամենադիտված