Հայերեն


Դելոյի ամերիկյան կյանքն ու նոր նախագիծը 5-ամյա որդու հետ

Life

Տարիներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասան Դելոն՝ Վահագն Ստեփանյանը, տևական լռությունից հետո նոր նախագիծ է սկսել՝ իրապատում շոու, որի շրջանակում կներկայանան ինքն ու որդին՝ 5-ամյա Նարեկ-Քրիստոն:

Դերասանը նոր նախագծի մասին պատմել է Tert.am Life-ին, ինչպես նաև խոսել է տարիների դադարի ընթացքում չմոռացվելու և ԱՄՆ-ում դժվար փուլերով անցնելու մասին:

ԱՄՆ-ում ապրելու 8 տարվա ընթացքում Դելոն տարբեր աշխատանքներ է արել: Խոստովանում է՝ բարդ է, հատկապես, այն պատճառով, որ մենակ է:

«Երկար ժամանակ է՝ զբաղված եմ տարբեր աշխատանքներով: Այն, ինչ սիրում եմ, ցավոք, չէր ստացվում: Ժամանակ առ ժամանակ ներգրավվել եմ տարբեր նախագծերում, բայց փոքր մասնակցություն եմ ունեցել: Այս ընթացքում դեռ ծանոթանում էի ամերիկյան կյանքին, ինչ-որ բան էի մտածում, սկսում ու հասկանում, որ մենակ եմ: Տարբեր փորձություններով եմ անցել մինչև տղաս մեծացավ, սկսեց խոսել, հասկացա, որ տաղանդ ունի, որոշեցի շոու սկսել, որտեղ կտեսնեն մեզ, մեր ընկերներին, մեր երեխաներին»,- ասաց նա:

Դերասանը նկատեց, որ նախագծի միտքը հղացել է հենց որդու հետ զրույցի ժամանակ. «Տղաս Youtube-ում ինչ-որ բաներ էր նայում, հարցրեցի՝ կուզե՞ս մենք էլ լինենք Youtube-ում, ասաց՝ հա, Դել: Սկզբում ուզում էի նախագծի անունը դնել «Դելո և Քրիստո», բայց դիտողները կնկատեն՝ ինչպես է Նարեկն ինձ դիմում ու կհասկանան, թե ինչու որոշվեց «Պապա և Քրիստո»: Ձևաչափն իրապատում է:  Մենք գնում ենք տարբեր տեղեր, հանդիպում իմ հայտնի ընկերներին, որոնք արդեն ծնող են: Շփվում ենք իրար հետ, երեխաների հետ և այդ ամենը որպես լավ հիշողություն տեղադրում ցանցում»:

Դելոն հայտնեց, որ առաջին եթերաշրջանի 4 մասը նկարահանել են ԱՄՆ-ում, 5 մասը՝ Հայաստանում: Նախատեսում են նաև 2-րդ եթերաշրջան ունենալ:

Ըստ հայրիկի՝ Նարեկը չի խուսափում տեսախցիկներից, իրեն շատ ազատ է զգում. «Նաև բացահայտում ենք տղայիս տաղանդները: Մեր շոուն և՛ մեծերի համար է, և՛ փոքրերի»:

Ժամանակին Դելոն Հայաստանում բավականին մեծ հայտնիություն ուներ, տարիների լռության ընթացքում դաշտում նոր դեմքեր հայտնվեցին: Նրանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով որքանո՞վ է լսարանն իրեն հիշում, ո՞ւմ է համարում իր մրցակիցը:

«Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստան գալիս, ես չեմ զգում, որ ինձ մոռացել են: Ավելի շատ կասեի՝ մարդիկ ինձ կարոտել են: Թող անհամեստ չհնչի, բայց հաճախ եմ լսում «ինչո՞ւ նոր բան չես անում» արտահայտությունը: Կարծում եմ՝ հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ մրցակցություն չկա: Բոլորն էլ տաղանդավոր են: Ամեն մեկը յուրովի է ներկայացնում իր տաղանդը: Կարծում եմ՝ այսօր մրցակցություն չկա, քանի որ ինտերնետի շնորհիվ յուրաքանչյուր մարդ կարող է անել այն, ինչ ուզում է ու ունենալ իր լսարանը»,- եզրափակեց նա:

24 ժամ ջուր չի լինելու Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են
Ամենադիտված