Հայերեն


«Քովիդ 19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում բացահայտվել են կաշառքի, կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձևաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին։

Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Քրեական վարույթի ներկա փուլի շարժընթացի համատեքստում ակտիվորեն շարունակվում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսևորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով շարունակական ու  ծավալվող բնույթ կրող հիշյալ հանցագործությունների վտանգավորության աստիճանը, կարևորելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և նրանց աշխատակիցներին խստորեն նախազգուշացնում է՝ Ազգային անվտանգության մարմիններն առավելագույն գործիքակազմի կիրառմամբ իրականացնում են ծավալուն միջոցառումներ ինչպես նախկինում կատարած, այնպես էլ ներկայում շարունակական բնույթ կրող կեղծ պատվաստումների դեպքերը հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլև ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ և առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետևանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան Ինչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը փակում է Արցախի էջը Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ»
Ամենադիտված