Հայերեն


Առողջապահության նախարարի նոր հրամանը

Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ հաստատվել են նաև հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնամծառայության միջոցով տեղափոխվող պացիենտներին ընդունող բժշկականմկազմակերպությունների հերթապահությունների ժամանակացույցը, հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխման թերթիկի ձևը, տեղափոխման գրանցամատյանի ձևը։

Հրամանով «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանին առաջարկվել է

1) սահմանել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայություն իրականացնող բրիգադի տնային հերթապահությունների ամսական ժամանակացույց,

2) ապահովել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության անխափան աշխատանքը, այդ թվում շուրջօրյա հեռախոսակապի մատչելիությունը,

3) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող ռեանիմոբիլի պատշաճ տեխնիկական վիճակը,
սարքավորումներով և դեղերով հագեցվածությունը, ինչպես նաև նախատեսել արագ արձագանքման անհետաձգելի ծառայություն իրականացնող ռեզերվային բրիգադ` միաժամանակ մեկից ավելի կանչ ստանալու դեպքում այն ներգրավելու նպատակով,

4) ապահովել հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող անձնակազմի (բժիշկ/ներ, բուժքույր, դիսպետչեր, վարորդ) ուսուցումը նշված ծառայության իրականացման մասնագիտական և կազմակերպական հարցերի վերաբերյալ,

5) արագ արձագանքման արտագնա ծառայության ռեանիմոբիլի անսարքության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը, նշելով վերանորոգման աշխատանքների ենթադրվող տևողությունը: Տվյալ պարագայում կանչն իրականացնել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» անձնակազմի միջոցով, պայմանագրային հիմունքներով ներգրավելով այլ բժշկական կազմակերպության տրանսպորտային միջոց` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով վերջինիս շահագործման փոխհատուցումը:

6) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կողմից իրականացվող կանչերի գրանցում։

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Վ. Մանուկյանին և «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ա. Ասատրյանին առաջարկվել է` ապահովել ինտենսիվ բուժման և ռեանիմացիայի կարիք ունեցող հղիների և ծննդկանների ընդունումը ինտենսիվ խնամքի և վերակենդանացման բաժանմունք` հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգ

1. Սույն կարգով կարգավորվում են հղիներին, ծննդաբերներին և ծննդկաններին ցուցաբերվող` ցամաքային տրանսպորտի միջոցով իրականացվող արագ արձագանքման արտագնա ծառայության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայությունը իրականացվում է ««Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» միջոցով (24 ժամ գործող հեռախոսահամարն է 010-34-17-74, ծառայության ղեկավար` Վ. Գրիգորյան), որն իր մեջ ներառում է բժշկական օգնության իրականացում տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխում երրորդ մակարդակի ծննդօգնության կամ վերակենդանացման ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն:

3. Մանկաբարձական ախտաբանության դեպքում հղին/ծննդաբերը/ծննդկանը տեղափոխվում է արագ արձագանքման արտագնա կանչն իրականացնող բժշկական կազմակերպություն, իսկ ինտենսիվ բժշկական օգնության կարիք առաջանալու դեպքում` ծննդօգնության երրորդ մակարդակի ծառայություն ունեցող բազմապրոֆիլային բժշկական կազմակերպության վերակենդանացման բաժանմունք, համաձայն սույն հրամանի հավելված N2-ով սահմանված ժամանակացույցի:

4. Հիվանդի վիճակը գնահատվում և տեղափոխման թույլատրելիության մասին որոշումը կայացվում է համատեղ` կանչ տվող բուժհաստատության բուժող բժշկի, կանչն իրականացնող բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման արտագնա ծառայության ղեկավարի հետ համաձայնեցմամբ, ինտենսիվ խնամքի կարիք ունեցող հղիի, ծննդաբերի և ծննդկանի տեղափոխման դեպքում` տեղեկացնելով նաև սույն հրամանի հավելված N2-ով հաստատված ժամանակացույցով տվյալ օրվա հերթապահ` երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն ունեցող բազմապրոֆիլային բժշկական կազմակերպության ինտենսիվ խնամքի և վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկին («Աստղիկ» ԲԿ-ի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 055-55-61-24, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 015-47-21-36):

5. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչը տրվում է բժշկական կազմակերպությունների տնօրենի կամ տվյալ օրվա հերթապահ բժշկի կողմից:

6. Հրատապ լուծում պահանջող դեպքերում հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխումը կարող է կազմակերպվել տվյալ մարզի այն հիվանդանոցային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը հագեցված է ռեանիմոբիլով (անկախ պացիենտի տվյալ բնակավայրում ապրելու հանգամանքից)` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ և ընդունող բժշկական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

 

Այս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան Ինչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը փակում է Արցախի էջը
Ամենադիտված