Հայերեն


«Սարգսի համար կրկնակի դժվար էր, ես աշխատում էի, նա տանն էր»․ Մանոն՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո մանկապարտեզում աշխատելու և դժվարությունների մասին

Life

Սարգիս և Մանո Գրիգորյաններն իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկ տարի առաջ տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մանոն Tert.am Life–ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու պատմել ամերիկյան կյանքի, ինտերգրվելու փուլի, դժվարությունների միջով անցնելու մասին։

«Հետ նայելով հիմա եմ սկսում հասկանալ, որ բավականին դժվար օրեր ենք ունեցել։ 2020 թվականը շրջադարձային էր բոլորիս համար, բայց, երևի, խոսեմ մեր ընտանիքից։ Քովիդ, պատերազմ, կարծես, մեր կյանքը գլխիվայր շրջվեց, դրան գումարվեց տեղափոխությունը։ Այնքան շփոթված ու մեզ կորցրած էինք, որ նոր ենք ուշքի գալիս։ Սարգսի համար կրկնակի դժվար էր։ Դեռ շարունակում ենք մեկս մյուսի ձեռքը բռնելով փորձել հաղթահարել այս ամենը»,– ասաց Մանոն, ապա նկատեց, որ դժվարություններ միշտ են եղել, թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ–ում, պարզապես կյանքի այս փուլը շատ բան է փոխել իրենց գիտակցության մեջ։

«Կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում դժվարություններին։ Ինձ համար առաջնային է չչարանալ, յուրաքանչյուր փորձության մեջ գիտակցականդ դեպի լույսն ուղղելը։ Հիմա էլ է դժվար, բայց փորձում ենք լավ տրամադրվել, ապրել այսօրով և այստեղ։ Շատ բանի հանդեպ վերաբերմունք է փոխվել սկսած մեր աշխատանքից․ հասկացել ենք, որ դա զուտ բիզնես չէ, մեր ընտանիքի օրինակով պիտի ինչ–որ բան տանք բոլոր հարս ու փեսաներին։ Մարդուն ամուսնացնելն ու այդ օրն ինչ–որ խոսք ասելը օդից չպետք է լինի, այլ սրտից։ Ես այնքան ուրախ եմ նույնիսկ բարդությունների համար, եթե այս ամենը չլիներ, գուցե, այսօր չունենայինք այս գիտակցությունը»,– ասաց Մանոն։

Պարուհին նկատեց, որ ԱՄՆ մեկնելուց հետո առաջին փուլում գայթակղիչ առաջարկներ են հնչում, հետո են հասկացել, որ նոր են, պատկերացնումներն այլ են։

«Այստեղ ճաշակն է ուրիշ, նոր մարդ ես, պետք է ինտեգրվես աշխատանքային իրենց կանոններին։ Շատ դժվար էր, բայց ամուսնուս ասում էի, որ պետք է շարունակենք զբաղվել նրանով, ինչ մեզ տրված է։ Դժվար օրեր ենք ունեցել, բայց Աստված մեր առաջ լավ դռներ բացեց։ Աշխատող մարդն ամեն տեղ էլ կգտնի իրեն, ուղղակի պետք է կարողանա զգալ ժամանակի զարկերակը, լինել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Փորձություններ, խանգարող մարդիկ լինում են, այստեղ ավելի շատ է մրցակցությունը, բայց երբ գլուխդ կախ գործդ ես անում, բամբասանքներին չես տրվում, չես փորձում մարդկանց ապացուցել՝ ով ես, կյանքը տալիս է քեզ հասանելիք բաժինը։ Մեր աչքն ուրիշի գործի և հաջողության վրա չէ»,– ընդգծեց պարուհին։

Նա նկատեց, որ շատ բամբասանքներ են լսում իրենց մասին, որոնք իրականության հետ աղերս չունեն։

«Բնական է, որ Ինստագրամով պետք է ցույց տանք դրականը, կարիք չեմ տեսնում սոցցանցերով ասելու, թե ինչ դժվարություններ ենք ունեցել։ Դա մեր ընտանիքի ներքին խնդիրն է։ Սակայն կյանքը միայն ինստագրամյան իրականությունը չէ»,– ասաց նա ու հավելեց, որ ամուսինն առաջիկայում կներկայանա «Հոգիս բուժիր» մոնոներկայացմամբ, որում ներկայացված են նաև վերջին շրջանի իրենց ապրումները, Սարգսի հոգու խոսքը։

Հիմա ամուսինները փորձում են անգլերեն սովորել, թեև Մանոն կատակեց, որ կարծես փոքրիկ Հայաստանում լինեն, նույնիսկ լեզվի թերի իմացությունը խնդիր չի առաջացնում։ Այնուամենայնիվ, ամուսիններն իրենց առաջ խնդիր են դրել շատ լավ սովորել լեզուն, քանի որ շատ են ուզում նաև ճամփորդել։

Հիմա ամուսիններն ԱՄՆ–ում էլ զբաղվում են իրենց աշխատանքով, հարսանիքներ են կազմակերպում, վարում, բեմադրություն անում։ Ըստ Մանոյի՝ դեռ չի կարող ասել, որ լիարժեք տեղավորվել են, բայց չի դժգոհում։ Պարուհին հիշեց, որ ԱՄՆ տեղափոխվելու առաջին փուլում մանկապարտեզում էր աշխատում, ինչն իր համար շատ կարևոր շրջան դարձավ։

«Այստեղ գալու երրորդ օրվանից Աստծո հրաշքով սկսեցի աշխատել մանկապարտեզում՝ փոքրիկների հետ։ 16 տարի առաջ, երբ առաջին քայլերս էի անում պարարվեստում, կրկին աշխատում էի փոքրիկների հետ։ Կարծես ժամանակը հետ էին տվել և կրկին առաջին քայլերս էի անում, պարզապես որպես մարդ ավելի մեծ փորձ ունեի։ Առանց նեղվելու սիրով աշխատում էի։ Հաճախ պարտեզի դուռը բացում էի, մարդիկ զարմանում էին, թե ինչ գործ ունեմ այստեղ, բայց դրանք, երևի, իմ այստեղ գտնվելու ժամանակահատվածի ամենաերանելի օրերն էին։ Այդ ամիսներն ինձ շատ բան տվեցին։ Կտրվում էի առօրյա խնդիրներից, հոգով-սրտով տրվել էի երեխաներին և մտել իրենց աշխարհ։ Երևի, դա օգնեց փոփոխությունն ավելի հեշտ տանել։ Սարգսի համար շատ ավելի դժվար էր, որովհետև որոնումների մեջ էր, չէր կարողանում համակերպվել, ընդունել։ Երեխաները դպրոց չէին գնում։ Կարծես տեղերով փոխված լինեինք, ես աշխատում էի, ինքը տանն էր, բայց երբ կա հույս և հավատ, ամեն ինչ ստացվում է»,– ասաց պարուհին։

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված