Հայերեն


«Երկրորդ կյանք»․ նոր հեռուստանովել Վարշամ Գևորգյանի, Արևիկ Գևորգյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ

Life

Նոյեմբերի 29-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Երկրորդ կյանք» հեռուստաֆիլմը, որի գլխավոր դերերում ներկայանում են Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանը։

Ֆիլմի մտահղացումը դերասան Վարշամ Գևորգյանինն է։ Վերջինս տևական դադարից հետո է ներկայանում հեռուստանախագծում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նկատեց, որ էկրանային դադարի ընթացքում շարունակել է զբաղվել իր աշխատանքով, պարզապես թատրոնում։

«Հեռուստանախագծերում չերևալու հատուկ միտում չունեի, բայց ուզում էի լավ նախագծով ներկայանալ։ Սպասում էի լավ առաջարկի, ի վերջո, ինքս որոշեցի նախագիծ անել։ Ուրախ եմ, որ «Արմենիա TV»–ն վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը,– ասաց նա ու նկատեց, որ դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնք սերիալում չեն նկարահանվել կամ քիչ են նկարահանվել։ –Ներգրավել ենք և՛ արդեն կայացած դերասանների, և՛ դերասանների, որոնք նոր են սկսում քայլերը, բայց դեռ իրենց խոսքը կասեն այս ասպարեզում։ Կան դերասաններ, որոնք երբեք չեն խաղացել այս ձևաչափում, շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ։ Իհարկե, էլի կան շատ լավ դերասաններ, որոնց կցանկանայի տեսնել նախագծում, սակայն դերաբաշխումն արել ենք ըստ կերպարների համապատասխանության»։

Հեռուստաֆիլմում խաղում են Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) և այլք:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, որը հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, որի հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ: Բժշկին մարմնավորում է Վարշամը։

Նա պատմեց, որ կերպարը կերտելու համար բժշկի աշխատանքի մասնագիտական նրբություններն է ուսումնասիրել, վիրահատություններ նայել՝ տիրապետելու շարժուձևին․ ««Արմենիա»  հեռուստաընկերության ղեկավարությունը ի սկզբանե խնդիր էր դրել նկարահանել այնպիսի ֆիլմ, որը դիտելիս բժիշկները չեն ծիծաղի։ Կարծում եմ՝ խնդիրը լուծել ենք։ Խորհրդակցել եմ մասնագետների հետ, վիրահատություններ եմ նայել, ուսումնասիրել ժեստերը՝ ինչպես են հագնվում, ձեռքի ինչ շարժում են անում, ինչպես են լվացվում, հետո ինչ դիրքով են կանգնում, որպեսզի ձեռքերը ստերիլ մնան մինչև ձեռնոց հագնելը։ Մի շարք նրբություններ կան»։

Վարշամը նկատեց, որ բժշկական ոլորտը շատ հետաքրքիր է, հենց դրա համար է մտահղացել նկարահանել բժշկական մելոդրամա․ «Ինչպես արվեստում, թատրոնում, այնպես էլ բժշկության մեջ ուսումնասիրության առարկան մարդն է, պարզապես թատրոնն ուսումնասիրում է մարդու հոգին, բժշկությունը՝ մարդու ֆիզիոլոգիան»։

Ֆիլմի սցենարի հեղինակը  Մարիամ Գևորգովն է։ Վարշամը նշեց, որ սցենարիստի դեբյուտային աշխատանքն է և շատ լավ է ստացվել։

«Հաճելի է աշխատել նոր մարդկանց հետ, լսել նոր գաղափարներ։ Ռեժիսորն էլ Հարություն Խալաֆյանն է։ Քանի որ նա ուներ նաև այլ նախագծեր, նախագծի սկիզբը նկարահանեց, հետո գործը ես շարունակեցի, բայց հիմքն ինքն է դրել»,– ասաց Վարշամը։

Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
Ամենադիտված