Հայերեն


Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար

Life

Խոյ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Ցուլ. Օրվա ընթացքում հեշտ չի լինի: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ, դուք գրեթե չեք ունենա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

Այսօր ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելը, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Երկվորյակներ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Խեցգետին. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Առյուծ. Հակասական օր է: Մի կողմից ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կույս. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Կշեռք. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Կարիճ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Այծեղջյուր. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Ջրհոս. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

Ձկներ. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար» Իսրայելի թիրшխը Թուրքիան է. Hurriyet ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում. ԶատուլինՎերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնըԲրայան Մբեումոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունըԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանԱնհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասինՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԳազայում 1 օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի. Al JazeeraՍիրուշոն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել Խոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր ԱվետիսյանՀայտնի է «Բարսելոնա»-ի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթում «ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջիկ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլից որև հրաշք ակնկալելու համար հիմք չկա. Կրեմլ Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու Պետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն Մեզ են միանում բազմաթիվ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց խղճի պարտքն են համարում պաշտպանել մեր սրբությունները․ Ավետիք Չալաբյան Եկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ Հովհաննիսյան Վաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելու՞ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասին Դիանա Տոնոյանի ֆոտոշարքը դստեր հետ «Կյանքը այս օրերին նոր իմաստ է ստացել». Մավր Մկրտչյանը՝ կրկին հայր դառնալու մասին Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը Հայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿՍարդարապատ գյուղում այրվել է մեքենա Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի 3 քաղաքներում կան վիրավորներ և 1 զnh Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները Նիկո՛լ, բախտդ մի փորձիր. Ավետիք Չալաբյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Սևանում, Գեղարքունիքում հուլիսի 24-ին Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ» «Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ» Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ» Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Աշխարհահռչակ կարատեիստ Արթուր Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի մեդալով Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում. «Փաստ» Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել միջանցքի շուրջ. «Փաստ» Հակաեկեղեցական քաղաքականություն. ո՞ւր է տանում Փաշինյանի «հեղափոխությունը». «Փաստ»
Ամենադիտված