Արագածոտնում Ford Galaxy-ն մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50 –ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: