Հայերեն


Պատրոն Դավոյից հակահերոս կերտել չհաջողվեց

Քաղաքականություն

Oragir.live գրում է․

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանից (Պատրոն Դավոյից) հակահերոս կերտել, և այժմ քրեական գործը միտումնավոր քնեցնում են, իսկ Գալստյանին և մյուսներին հանիրավի պահում անազատության մեջ։ Հիշեցնենք, Գալստյանին, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և այլ անձանց մեղադրում են անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, Հայաստանին 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Օրերս մամուլը գրեց, թե Գալստյանի փաստաբանները անհերքելի փաստեր են ներկայացրել, թե հրթիռները բոլորովին էլ անորակ և ժամկետանց չեն, իսկ զենքի մատակարարին ապօրինի կերպով են պահում անազատության մեջ։

Նախաքննական մարմինն արդեն երկու ամիս է հրաժարվում է համապատասխան փորձաքննություն իրականացնել, պարզել հրթիռների պիտանելիության հանգամանքը, փոխարենը կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, և դատարանն էլ բավարարել է այդ միջնորդությունը։ Քրեական գործով կատարված այս ապօրինությունները, նախաքննական մարմնի, Հայաստանի իշխանությունների վարքը վկայում է մեկ բանի մասին՝ Պատրոն Դավոյից պատերազմական հակահերոս կերտել չհաջողվեց, և այժմ նրան պարզապես առանց հիմքերի պահում են անազատության մեջ։

Փաստաբաններն ահազանգում են, որևէ գործընթաց, քննչական գործողություն չի իրականացվում, իսկ ամենակարևոր փորձաքննությունը պարզապես վիժեցվել է։ ԱԱԾ-ն և դատարանը հրաժարվում են փորձագետներ հրավիրել հրթիռների որակը գնահատելու համար, հրաժարվում են ապրանքագետ հրավիրել՝ զենքի գնման արժեքը որոշելու համար, բայց չեն հրաժարվում Հայաստանի համար չափազանց կարևոր գործ արած մարդուն առանց լուրջ մեղադրանքի անազատության մեջ պահելու արատավոր գործելաոճից։

Նիկոլ Փաշինյանը փորձեց իր պատասխանատվությունն ու մեղավորությունը անհեթեթ մեղադրանքներով բարդել զենքի մատակարարի, պաշտպանության նախկին նախարարի, այլ բարձրաստիճան զինվորականների վրա։ Անգամ այսպիսի զոմբիացված հասարակության պայմաններում, իշխանական քարոզչամեքենային չհաջողվեց Գալստյանի գրպանը գցել պարտության մեղքը։ Ըստ էության, գործող վարչախումբը մտադիր է հնարավորինս ձգձգել գործի քննությունը, Դավիթ Գալստյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ, քնեցնել գործը։ Իսկ թե այդ հանգամանքն ինչպես կազդի բանակի մարտունակության, նոր սպառազինություն գնելու հրամայականի վրա, Նիկոլ Փաշինյանին և նրա կամակատարներին քիչ է հետաքրքրում։

Արթուր Կիրակոսյան

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում
Ամենադիտված