Հայերեն


«Սկսել եմ վախենալ տարիքից»․ Եվա Բաղդասարյանը՝ տարեդարձի խնջույքի, անձնական կյանքում հետ մնալու և երազանքի մասին

Life

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս տարի որոշել է խնջույքով տոնել իր օրը։

«Մեծ խնջույք եմ անելու։ Նախորդ տարի չէի կարող տոնել ծնունդս, այնքան ծանր շրջան էր ամբողջ երկրում։ Այս տարի համեմատաբար ավելի ճոխ եմ նշելու»,– ասաց Եվան ու հավելեց, որ աղջկական ծնունդ է անում, ոչ մի տղայի չի հրավիրել։ Հայտնի ընկերներից նրա տարեդարձին կլինի դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, որի հետ մտերմացել են «Օջախի երգը» հեռուստանովելի շրջանակում։

Չնայած դերասանուհին դեռ 27 տարեկան է՝ սկսել է վախենալ մեծանալուց․ «Ամեն տարի մտածում ես, որ մեծանում ես։ Հիմա նույնիսկ չեմ ուզում թիվ դնել տորթի վրա։ Արտաքինի հետ կապված վախեր ունեմ․ մտածում եմ՝ կգա ժամանակ,  կնայեմ նախկին նկարներս ու կզգամ, որ մեծացել եմ։ Հիմա նայում եմ հին նկարներիս ու հասկանում եմ, որ գնալով ավելի եմ լավանում, բայց կգա ժամանակ, երբ կսկսվի հակառակ ընթացքը։ Ես չեմ ուզում հրաժարվել իմ թռի–վռի կյանքից»։

Եվան նշեց, որ այս տարիքի համեմատ գոհ է այն ամենից, ինչ հասցրել է կարիերայում, իսկ անձնական կյանքում, կարծես, հետ է մնում։

«Աշխատանքում ամեն բան հասցրել եմ, անդադար եղել եմ իմ մասնագիտության մեջ։ Սակայն իմ հասակակից ընկերուհիները, դասընկերուհիներն արդեն ամուսնացած են, ընտանիք, երեխա ունեն։ Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է աշխատանքով տարվել, պետք է անձնական կյանքի մասին էլ մտածել, այդքան չխորանալ աշխատանքի մեջ։ Ուզում եմ ունենալ կյանքի ընկեր, սակայն դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Միաժամանակ, հասկանում եմ, որ կհասցնեմ»,– ասաց Եվան։

Դերասանուհին նկատեց, որ ժամանակի հետ ավելի բծախնդիր է դառնում, նոր պահանջներ են գալիս։ «Ես հիմա չէի անի այն, ինչ 5 տարի առաջ։ Հիմա ամեն մանրուքի ուշադիր եմ։ Անձնական կյանքում հիասթափություններ այլևս չեմ ապրում։ Առաջ կարող էի կոտրվել, հիմա հասկանում եմ, որ շատ նորմալ է, եթե ինչ–որ բան չի ստացվում։ Դա էլ մարդու համար է։ Պարտադիր չէ 2 հոգի հանդիպեն ու իրենց կյանքը կապեն իրար հետ։ Ես չեմ ուզում ընտանիք ունենալ զուտ նրա համար, որ ասեմ՝ կողակից ունեմ, երեխա ունեմ, բայց անհաշտ ընտանիքում ապրեմ։ Եթե հարաբերությունները հարթ չեն, անընդհատ կռիվներ են լինում, պետք է վերջ տալ։ Եթե դու քեզ կարող ես ապահովել, ամեն բան ունես, բայց չես գտել քո կեսին, ավելի լավ է մենակ լինես»,– ասաց Եվան։

Դերասանուհու խոսքով՝ չնայած ընտանիք ունենալու մեծ ցանկությանը՝ տորթի մոմերը փչելիս անձնական կյանքի հետ կապված երազանք չի մտապահելու։

«Իմ ցանկությունն է, որ ես ու ծնողներս առողջ լինենք։ Ես շատ գոհ եմ իմ ներկայից։ Եթե կարող է ավելի լավ լինել, միայն ուրախ կլինեմ։ Եթե ոչ, ուզում եմ մնա, ինչպես կա»– եզրափակեց Եվան։

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԵկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է
Ամենադիտված