Հայերեն


Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան

Քաղաքականություն

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, առաջին տպավորությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը ոչ մի ռիսկեր չի պարունակում և կանխատեսումները դրանում պարունակվող հնարավոր խնդրահարույց ձևակերպումների վերաբերյալ չիրականացան: Ձեր կարծիքով արդյո՞ք իսկապես այս փուլում առկա ռիսկերը չեզոքացված են:

Իսկապես կար մտավախություն, որ Սոչիում կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին մեկնարկ տվող փաստաթուղթ, որը պարունակելու էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող դրույթ: Այդ մտահոգություններն օդից չէին վերցված, այլ հիմնվում էին դեռ մայիսին հանրայնացված փաստաթղթի վրա, որն իշխանությունն ընդունեց, որ իսկապես այդ պահին բանակցվում էր: Սակայն Սոչիում այդ փաստաթուղթը չստորագրվեց, փոխարենը ՌԴ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ մինչև տարվա վերջ կձևավորվի դեմարկացիոն մեխանիզմ: Եկեք հասկանանք ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է, որ Փաշինյանը խուսափեց անձամբ այդ փաստաթուղթը ստորագրելուց: Բայց եթե հիմք ընդունենք ՌԴ նախագահի ելույթի այդ հատվածը, ստացվում է, որ այն միևնույն է պետք է ստորագրվի, եթե ոչ անձամբ իր, ապա իր ներկայացուցչի կողմից, որպեսզի լինի իրավական հիմք, որից սկիզբ կառնի գործընթացը: Այլ հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը: Սա հերթական անգամ պատասխանատվությունից գոնե մասամբ խուսափելու փո՞րձ էր, թե՞ այլ նպատակներով ժամանակ շահելու փորձ:

Եվ երկրորդ հարցը՝ ինչի՞ դիմաց Ադրբեջանն ու ՌԴ-ն ընդառաջեցին Փաշինյանին և տվեցին այդ հնարավորությունը: Հենց այս հարցերի պատասխանների մեջ էլ «թաղված է շան գլուխը» և հենց դրանցից են բխում այն մարտահրավերները, որոնց առաջ կարող է կանգնել մեր երկիրը Փաշինյանի նեղ անձնական շահերից բխող խաղերի պատճառով:

Նույնը կարող ենք ասել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի հետ կապված: Փաշինյանը Սոչիում հայտարարեց, որ պարզել է, թե Ադրբեջանի հետ հակասություններն այնքան էլ լուրջ ու խորքային չեն, ինչպես թվում էր մինչ այդ: ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ այս շաբաթ պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի հանձնաժողովի նիստը, ու հրապարակվեն ձեռք բերված համաձայնությունները: Կրկին հարց է առաջանում, եթե կան արդեն ձեռք բերված համաձայնություններ, ինչու՞ Սոչիում ամենաբարձր մակարդակով չհանրայնացվեցին դրանք, ինչու՞ կրկին հարցը պատվիրակվեց: Եվ ինչու՞առնվազն խորհրդարանական ընդդիմությունը և ընդհանրապես հանրությունը տեղյակ չեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Առավել ևս, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է կիրառել «միջանցք» եզրույթը: Փաստացի,հերթական անգամ բախվելու ենք ժողովրդի մեջքի հետևում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետևանքներին:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում եռակողմ հայտարարությանը:

Ակնհայտ է, որ ջանքեր են գործադրվել առավելապես ընդհանրական ձևակերպումներով, կողմերի համար ոչ խնդրահարույց տեքստ ստորագրել: Բայց, միևնույն է, մի շարք խնդիրներ կան այդ տեքստում:

Առաջին և կարևորագույն խնդիրն այն է, որ տեքստում գերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտված չէ: Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ հումանիտար հարցերում ևս առաջընթաց կա, սակայն հստակ չէ, թե ինչ առաջընթաց և ինչու այն ամրագրված չէ փաստաթղթում:

Երկրորդ, փաստաթղթում ընդհանրապես բացակայում է Արցախը, որպես այս գործընթացների սուբյեկտ: Նույնիսկ երբ խոսվում է ՌԴ ջանքերի մասին՝ աջակցելու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, մթնոլորտի ձևավորմանը, այնպիսի ձևակերպում է ընտրված, որ Արցախը չհիշատակվի:

Եվ ընդհանուր առմամբ, մեծագույն խնդիրն այն է, որ երկրների ղեկավարների բանավոր խոսքն ու համաձայնեցված փաստաթուղթը միամյանցից տարբերվում են: ՌԴ նախագահը հայտարարում է հստակ պայմանավորվածությունների, ժամկետների մասին, իսկ փաստաթղթում դրանք որևէ կերպ ամրագրված չեն, որպես ստանձնած պարտավորություն: Սա, ինչպես նաև թղթում չամրագրված, բայց ստանձնած պարտավորություններից խուսափելու հետագա փորձերը կարող են նոր էսկալացիայի պատճառ դառնալ:

Ամենից զատ կա մեկ կարևոր խնդիր՝ ընկալելի և ընդունելի չէ, որ Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում, նոր փաստաթղթեր ստորագրում, քանի դեռ լիարժեք կյանքի կոչված չեն արդեն առկա պայմանավորվածությունները, հատկապես՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթը վերաբերող բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձին:

Պարոն Հակոբյան, նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից: Եվ ինչո՞վ է պայմանավորված Եվրամիության նման ակտիվացումը:

Ի սկզբանե ակնկալիքները բրյուսելյան հանդիպումից մեծ չեն: Ակնհայտ է, որ սա Արևմուտքի հերթական փորձն է հնարավորինս վերականգնել բալանսները, մեծացնել սեփական ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում: Ակնհայտ է նաև, որ Եվրամիությունը ձգտելու է ինչ-որ արդյունքներ արձանագրել՝ ցույց տալու համար, որ իր ջանքերն էլ արդյունք են տալիս: Ամենավառ ապացույցը հեռախոսազրույցների արդյունքում համաձայնեցված ուղիղ կապն է պաշտպանության նախարարների միջև, որը իբրև թե շատ պատահական ստացվեց, բայց շատ հետաքրքիր պատահականությամբ հենց այդ պայմանավորվածությունից մի քանի օր առաջ Փաշինյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեց իր ամենամոտ և վստահելի թիմակիցներից մեկին:

Կարծում եմ, Եվրամիությունը հիմնական շեշտը դնելու է հումանիտար խնդիրների լուծման վրա, օրինակ՝ փորձելու է սիմվոլիկ մի քանի գերիների վերադարձի շուրջ համաձայնության հասնել: Հիշենք, թե ինչ մեծ PR արշավ իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ ու Արևմուտքի աջակցությամբ 15 գերիների վերադարձի շուրջ: Նման մի բան էլ կարելի է այս անգամ սպասել:

Սա իհարկե նույնպես կարևոր և ողջունելի է, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը, Արցախը, մեր անվտանգային խնդիրներն աշխարհաքաղաքական մրցապայքարի ու արտաքին խաղացողների շահերի բախումների հարթակ դառնան: Ցավոք, Փաշինյանն արդեն երեք տարի է հենց դա է փորձում անել և նույնիսկ այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո, այսքան ռազմաքաղաքական խնդիրներ ունենալով նաև փորձում է արտաքին դերակատարների հետ առևտուր անել, նրանց հակադրել և փորձել այդպես ժամանակ շահել՝ մի քանի օր ավել իր աթոռին մնալու համար:

Տպավորություն է ստեղծվում, որ առկա գործընթացներն օրակարգից դուրս են մղում Արցախն ու Արցախյան հիմնախնդիրը: Ի՞նչ ձևաչափով և ե՞րբ, ըստ Ձեզ, հնարավորություն կլինի քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն ու Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը:

Ցավոք սրտի, թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո ականատես ենք լինում Արցախի Հանրապետության սուբյեկտայնության աննախադեպ անկման: Եվ դա Փաշինյանի ու իր խմբակի վարած քաղաքականության հետևանքն է: Մի շարք թե՛ չմտածված, թե՛ մտածված հայտարարությունները դեռ նախքան պատերազմը հետևողականորեն հարվածում էին Արցախի սուբյեկտայնությանը՝ սկսած պնդումներից, որ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները բանակցային գործընթացում լրիվ նույնական են, մինչ այն, թե իբր Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի էությանը և այդպես շարունակ:

Պատերազմից հետո էլ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն ու իր խմբակը նույնիսկ չեն այցելում Արցախ՝ ամենայն հավանականությամբ, տրվելով Ադրբեջանի շանտաժին: Սահմանափակվում են Արցախի ինքնորոշման մասին ֆորմալ հայտարարություններով, բայց դրան զուգահեռ համաձայնում են տարբեր ձևաչափերով անհասկանալի օրակարգերով Ադրբեջանի հետ հանդիպումների և քննարկումների, ուղիղ կապերի և այլն:

Դժվար չէ հասկանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից դուրս այսօր բավական բարդ է Արցախի վերջնական կարգավիճակի հարցի քննարկմանհույս ունենալ: Սակայն Փաշինյանը շարունակում է սպասարկել Անկարայի և Բաքվի շահերը, անվերջ ձգտում է իբրև թե կառուցողական երևալ, «խաղաղության դարաշարջանից» է խոսում ու դրական ազդակներ ուղարկում Թուրքիա ու Ադրբեջան: Եվ դա այն դեպքում, որ այս երկրները չեն հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից և ուժով լուծումներ պարտադրելու իրենց ձեռագրից:

Արցախի կարգավիճակի, անվտանգության և դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն և լինելու են բանակցային օրակարգում: Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, տարածաշրջանում հարատև խաղաղություն չի լինելու և դա հասկանում են բոլորը: Բայց այդ հարցն առաջ մղողն այս իշխանությունը լինել չի կարող:

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված