Հայերեն


Բնակիչների իրավունքների խախտումներ՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ՄԻՊ

Հասարակություն

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ:
 
Վեր են հանվել Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, ասպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները:


 
Նախ, Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան:
 
Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) ավտոմեքենաների համար:
 
Սահմանվել է ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի: Այն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին Գորիս քաղաքից առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիս քաղաքից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան և հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս:


 
Այնուհետև, շաբաթվա նշված օրերին՝ ժամը 14:00-ի հատվածում Գորիսից վերադառնում է Որոտան և մյուս գյուղերը, իսկ երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում Որոտանից վերադառնում է Գորիս: Շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին ուսուցիչներին առավոտյան ժամը 7:30 բերում է Գորիսից Որոտան և երեկոյան ժամը 16:00-17:00-ի հատվածում Որոտանից տանում Գորիս:
 
Այսինքն՝ գործում է ամենագնաց տրատնսպորային 1 միջոց, որը, թեև, պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների:


 
Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ: Որոտանում, օրինակ, բնակիչները տարբեր բժշկական հարցերի համար պայմանավորվածություններ ունեն բուժհաստատություններում, բայց ժամերի տարբերության կամ ճանապարհի դժվարանցանելիությամբ պայմանավորված՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի:
 
Կան նաև հրատապ բուժօգնության հասանելիության խնդիրներ: Այս հարցն արդիական է նաև այն պատճառով, որ նշված բնակավայրերում ապրում են տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ու առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ ու արդյունավետ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում:
 
Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ներկայանալ պլանային բուժհետազոտությունների՝ ճանապահի խոչընդոտների պատճառով. այդ ճանապարհն անանցանելի է ոչ ամենագնաց մեքենաների և անգամ դժավարանցանելի է ամենագնաց մեքենաների համար: Այս խնդիրներն առկա են Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում: Հատկապես խնդրահարույց է շտապ բժշկական օգնության հասանելիությունը։
 
Սրվել են խնդիրները՝ կապված հաշմանդամության սահմանման գործընթացի և դրա համար անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հետ:
Մասնավորապես, մինչև ճանապարհի փակվելը այն մարդկանց համար, որոնք առանց այն էլ ունեն տեղաշարժման կամ առողջական այլ խնդիրներ, դժվարությամբ, բայց հնարավոր էր մեկ օրվա ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական հետազոտություններ անցնելով: Ներկայիս դժվարամատչելի միակ ճանապարհով տրանսպորտային երթուղու սահմանափակ ժամերի պայմաններում դա իրականացնել մեկ օրում գրեթե անհնար է օբյեկտիվորեն:
 
Այսինքն՝ հաշանդամություն ունեցող մարդիկ հայտնվում են լրացուցիչ քաշքշուկների մեջ: Սրա պատճառով էլ արդեն կան դեպքեր, երբ մարդիկ պարզապես հրաժարվում են հաշմանդամության կարգավիճակի դիմելուց, միայն թե խուսափեն քաշքշուկների «գլխացվանքից»։
 
Հաշմանդամություն սահմանելու հարցում դժվարություն է ներկայացնում նաև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը՝ գործընթաց սկսելու և փորձաքննություն անցնելուհամար, քանի որ ծառայությունը գտնվում է Գորիսում:
 
Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Առկա են անհատական դժվարություններ (օրինակ՝ կան բնակիչներ, որոնք չեն կարողանում մասնավոր կամ անհատական կարգով կատարել գնումներ, ասենք, Գորիսից կամ Կապանից, քանի որ մեքենաներն անցանելի չեն):
 
Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է, քանի որ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցել:


 
Երեխաները չեն կարողանում նաև հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրոնսպորտային միջոցի ժամին):
 
Բոլոր ծնողները նշել են, որ իրենց համար առաջնային հարցը ճանապարհի անվտանգության ապահովումն է, ինչը հնարավոր չէ լուծել այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների դասից վերադարձին արդեն մեքենան գալիս է երեկոյան ժամի: Որոշ ծնողներ նշել են, որ անգամ անհատական ամենագնաց մեքենա ունեցողների համար է իրենց երեխաների անվտանգության ապահովումն առաջնահերթ, քանի որ ճանապարհն անմիջականորեն դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից:
 
Այն բնակիչները, ում աշխատանքը կապված է ճանապարհային շինարարության կամ բեռնափոխադրման հետ կամ պահանջում է ամենօրյա այցեր աշխատանքի՝ Գորիս քաղաք կամ այլ վայր, զրկվել են աշխատանքից ու ընտանիքի եկամտի աղբյուրից կամ էլ բաժանվել են ընտանիքից և չեն կարող միասին լինել, ստիպված են բնակվել այլ վայրում, որ կարողանան աշխատանքի հաճախել: Բնակիչներից մեկն, օրինակ, տեղեկացրել է, որ՝ աշխատանքը չկորցնելու համար ստիպված բաժանվել է ընտանիքից և փաստացի չի բնակվում տանը. իր տուն է գալիս 15 օրը մեկ անգամ:
 
Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների (օրինակ՝ խաղող, արքայանարինջ և այլն) իրացման խնդիրներ: Բանն այն է, որ մինչև ճանապարհի փակվելը տարբեր գնորդներ էին գալիս գյուղեր կամ իրենք գյուղերի բնակիչներն էին վաճառքի համար իրենց ապրանքը տանում Գորիս կամ այլ վայրեր:
 
Որոտանի այն բնակիչները, որոնք ուսանող են և սովորում են Գորիսում, զրկվել են դասերի բնականոն հաճախելու հնարավորությունից. դասերը սկսվում են ժամը 9։00-ին, իսկ այդ ժամին երիտասարդները հասնել չեն կարողանում։ Ուսանողների համար խնդիր է նաև Գորիսում դասերի ավարտից հետո Որոտան վերադարձը, քանի որ լինում են դեպքեր, երբ ամենագնաց մեքենայով երթուղային տրանսպորտային միջոցն արդեն մեկնած է լինում:
 
Որոտանում պարզվեց, որ այս պահին դպրոցը չունի ռուսերենի ուսուցիչ և այդ առարկան ստիպված դասավանդում են այլ ուսուցիչներ (ոչ մասնագիտական), քանի որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հղիության վիճակում գտնվող ուսուցիչը չիկարողանում հաղթահարել ճանապարհը։ Իսկ Որոտանի ուսուցիչներն առհասարակ ստիպված են Գորիսից դուրս գալ առավոտյան ժամը 7:30-ից։
 
Խնդիրներ են առաջ գալիս նաև այն դեպքերում, երբ պետք է բանկերում գործարքներ անեն, բայց բանկերի աշխատանքային ժամերով պայմանավորված՝ չեն կարողանում հասցնել:
 
Արդեն նշել եմ, որ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանականզինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության ևիրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
 
Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։
 
Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև ՆորԱռաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջխնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:
 
Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մերհամայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
 
Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխումէ միջազգային փորձից ու ԵԱՀԿ, ՄԱԿ-ի այլ միջազգային չափանիշներից:
 
Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրներըսահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմմիջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Տասնյակ հասցեներում լույս չի լինի Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Ծաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանՋրի բարձրացման պատճառով Տյումենի մարզի գյուղերից մեկից տարհանվել է 112 մարդ Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը կբերի այս ամառ Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Ագրոէլեկտրական արևային պարկԲերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Ջուր չի լինի «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենադիտված