Հայերեն


«Այդ պահին էլ հասկացա, որ նա գրողի տարած ապուշ է». Թրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականին

Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր «Մար ա Լագո» կեցավայրում Turning Point Action պահպանողական կազմակերպության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել և հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականին: 

Ինչպես գրում է express.co.uk-ը, խոսքը Միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլիի մասին է: Ըստ թերթի՝ նախկին նախագահը ԱՄՆ-ի գլխավոր գեներալին անվանել է «գրողի տարած ապուշ» (f***ing idiot)՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման պատճառով։

Թրամփը պատմել է՝ ինչպես էր Միլին փորձում ապացուցել իրեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, ավելի էժան կլիներ ամբողջ ռազմական տեխնիկան Աֆղանստանում թողնել,  քան դուրս բերել երկրից։

«Ես ցանկանում էի, որ յուրաքանչյուր պտուտակ դուրս բերվեր, ամեն ինչ վերցնեինք: Նրանք ամեն ինչ թողեցին: Մի՞թե նրանք չէին կարող մի քանի հարյուր օդաչուներով թռչել ու ինքնաթիռները դուրս հանել»,- ասել է Թրամփը:

Ծաղրելով ԱՄՆ բարձրագույն գեներալին՝ Թրամփը շարունակել է.«Երբեք չեմ մոռանա, որ Միլին ասում էր ինձ՝ պարո՛ն, պարո՛ն, սարքավորումները թողնելն ավելի էժան է, քան բերելը: Ես էլ ասացի՝ իսկապե՞ս:

Դուք ունեք 50 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ: Դուք ունեք 29 միլիոն դոլար արժողությամբ հիասքանչ ուղղաթիռ: Մենք ունեինք ամեն տեսակի ուղղաթիռ։ Նրանցից շատերը բոլորովին նոր են: Բառացիորեն տուփից նոր հանված:

Դուք կարծում եք, որ դրանք այնտեղ թողնելն ավելի էժա՞ն է, որպեսզի նրանք կարողանան տիրել դրանց, քան դրանք լիցքավորել կես բաք վառելիքով և թռցնել Պակիստան կամ հետ ուղարկել մեր երկիր:

Ի պատասխան դուք լսում եք՝ «այո՛, պարոն, մենք կարծում ենք, որ դա ավելի էժան է»: Այդ պահին էլ հասկացա, որ նա գրողի տարած ապուշ է»,-ասել է Թրամփը:

Նախկին նախագահի պատմածին ի պատասխան ներկաները ծիծաղել են:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումն ավարտվել է օգոստոսի վերջին՝ վերջ տալով երկրում շուրջ 20 տարվա ռազմական ներկայությանը։ Օգոստոսի 14-ին թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաք ներխուժելուց հետո երկրից ավելի քան 120 000 զինվոր է դուրս բերվել:

Ինչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ» «Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ» Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ
Ամենադիտված