Հայերեն


Կառավարությունը ծանուցվել է, որ առկա է խոշոր ներդրումային վեճ ընդդեմ Հայաստանի

Տնտեսություն

2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ուղարկվել ծանուցում միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին՝ համաձայն մի շարք ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերի։

Այսպես՝ ներդրումային վեճը կայանում է նրանում, որ ի հեճուկս Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը, վերջիններիս ներդրումները ենթարկվել են անուղղակի ոչ իրավաչափ էքսպրոպրիացիայի, ինչի արդյունքում ներդրողներին պատճառվել է շուրջ 38,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Օտարերկրյա քաղաքացիները կատարել են խոշոր ներդրում Երևանի կենտրոնում կառուցապատման աշխատանքների կատարման նպատակով, մասնավորապես, «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում: Սակայն, սկսած 2008 թվականից պարզ է դարձել, որ օտարերկրյա ներդրողները խաբվել են իրենց տեղական գործընկերների կողմից, և նրանցից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի` միլիոնավոր դոլարների հասնող, համատեղ բիզնեսում ներդրած գումարները, իսկ Հայաստանը, ի դեմս իրավապահ մարմինների և դատական համակարգի, բավարար ջանք չի գործադրել ապահովելու այդ ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների խախտված իրավունքների վերականգնումը:

Ավելին, տեղեկանալով հարկադիր կատարման ծառայության կողմից վեճի առարկա հանդիսացող և ք. Երևան, Անտառային փողոց թիվ 1081, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեում գտնվող հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու մասին, օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Հայաստանի Հանրապետթյան կառավարությանը պահանջով կասեցնել հրապարակային աճուրդը, քանի որ այդ անշարժ գույքը հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու թե՛ ներդրողների համար, և թե՛ գնորդների, քանի որ, այդ հողամասը մտնում է օտարերկրյա ներդրողների հայցապահանջի մեջ և ենթակա է լինելու բռնագանձման՝ անկախ նրանից, թե ում տիրապետեման տակ այդ պահին գտնվի:

Սակայն, կառավարության կողմից թե՛ նախորդ ծանուցման, և թե՛ աճուրդի կասեցման մասին ծանուցման մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել: Արդյունքում, օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակում են մնալ խախտված և չեն վերականգնվում Հայաստանի կողմից:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է վարել ներդրումների նկատմամբ «փակ դռների» քաղաքականությունը, որը չի խրախուսում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը։

24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման
Ամենադիտված