Հայերեն


Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանները վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո տոնել են իրենց բնակարանամուտը

Հասարակություն

Բաբայանների ընտանիքը 25 տարի Ամանորը դիմավորել է վագոն-տնակում: Տոնածառի չափազանց համեստ չափն այդտեղ միշտ  հարմարեցվել է տարածքին, իսկ ընտանիքի միակ՝ տուն ունենալու երազանքը մնացել է անփոփոխ: 27 քմ մակերեսով երկաթյա անհրապույր կացարանում մեծացել է երեք երեխա: Այդտեղ է ծնվել նաև Բաբայանների առաջին թոռնիկը, ում մանկությունը, բարեբախտաբար, չի անցնելու նույն կերպ: 2022 թվականի Ամանորն այս ընտանիքի կյանք է մուտք գործել բառացիորեն՝ «ամեն ինչ նոր» սկզբունքով: Հերթական վագոն-տնակն, իր մեջ ամփոփված հիշողություններով, կտրվի մոռացության, իսկ Բաբայանները կապրեն չորսսենյականոց ընդարձակ տանը:

Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանները հին տոմարով Նոր տարին դիմավորել են կիսակառույցը տուն դարձնելու հարցում իրենց աջակցած կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարների հետ: Տարիների գործընկերների համար կարևոր ձեռքբերում է ոչ միայն մարդկանց կեցության պայմանների բարելավումը, այլև՝ նրանց հոգեբանության մեջ կատարվող դրական փոփոխությունը:

Ընդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ, 25 տարի շարունակ: Այժմ փոխվել են երազանքներն ու երբեմնի՝ տխրություն արտահայտող հայացքը:

«Ձմռան ամիսներին վագոն-տնակի երկաթյա բարակ պատերը չէին պահում ներսում վառվող վառարանի ջերմությունը. ներսում ջերմաստիճանը րոպեների ընթացքում իջնում էր: Խոհանոցը դրսում էր, սանհանգույցի մասին չեմ ուզում խոսել… Տոն օրերին մարդիկ հյուրեր էին ընդունում, իսկ մեր տնակում՝ մեկ, երկու և նստելու տեղ չէր լինում: Դժվար էր, ինչ խոսք: Այսօր այդ ամենը  վատ երազ է թվում: Առանց օգնության, ո՞վ գիտի, էլ քանի՞ տարի կտևեր մեր զրկանքը», -ասել է տանտիրուհին՝ Արմիդան:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. աջակցություն է ստացել 391 ընտանիք՝ Հայաստանի բոլոր մարզերում:

«Արդեն տասը տարի իրականացնում ենք բնակարանաշինության ծրագիրը: Թվում է՝ ամեն ինչ նույնն է, սակայն նրբություններ կան: Երկու ընդհանրություն կա. ընտանիքների երազանքը և մեր նպատակը: Մնացյալը տարբեր է. դժվարությունների միջով անցած այս մարդիկ տարբեր են իրենց ապրած կյանքով: Նրանցից յուրաքանչյուրն անցել է խնդիրները հաղթահարելու իր ճանապարհը: Մեր նպատակը մեկն է՝ մարդկանց հանել անելանելի վիճակից, նրանց համար ստեղծել ապագայի հիմքեր և ամրացնել կամքն ու հավատը: Համոզված եմ, որ կենցաղի նոր պայմաններն ու հենարան ունենալու փաստն ամբողջովին կփոխեն նաև այս ընտանիքի կյանքը: Այդ փոփոխությունն է չափման այն միավորը, որը թույլ է տալիս հաջողված համարել մեր համատեղ ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ծրագրի նպատակը տան կարիքն ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է, մինիմալ պայմանների ապահովումը: Սոցիալ-կենցաղային խնդիրներից թեթևացած մարդը ազատ է արարելու, ներկան վայելելու և ապագայի համար ավելի հեռահար պլաններ մշակելու հարցում: Մենք փորձում ենք մարդկանց տալ այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com 

 

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան Ինչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը փակում է Արցախի էջը Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ» «Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ» Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ» Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ» Ռուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներին. «Փաստ»
Ամենադիտված