Հայերեն


Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան

Քաղաքականություն

«Крым наш» արտահայտությունը իշխանությունները շատ «գեղեցիկ» ձևով մանիպուլացրին, ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցներից մեկում իր հնչեցրած արտահայտությունը մեկնաբանելիս 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա ներկայացրել է իր դիրքորոշումը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարողը չի կարող դեմ լինել Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

«Մենք ունենք Արցախի հարց։ 30 տարի պայքարել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։ Բայց դնենք ամեն ինչ մի կողմ․ ռեֆերենդում է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի բնակչության 90 տոկոսից ավելին իր ցանկությունն է հայտնել միավորվել ՌԴ հետ։ Շատ լավ հասկանում եմ՝ ինչ է գեոպոլիտիկան, ինչ է մեծ քաղաքականությունը, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի իրացվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իրավունք ունե՞նք դեմ խոսելու Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրացման դեմ», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նաև նշել է՝ Հայաստանի հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ռազմավարական դաշնակցից, սակայն կարևոր է փոխադարձության սկզբունքը։

«Մեծից փոքր պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ զենք պետք է տա, պետք է պաշտպանի, տնտեսապես օգնի, մեր ապրանքները պետք է անարգել գնան Ռուսաստան, վաճառվեն և այլն։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ, բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն, բացառությամբ Ֆրանսիայի մեկ-երկու հայտարարության, մեր կողքին չկանգնեց։ Պատերազմից հետո Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, մեր սահմանները պահում են ռուսները», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն իր համար անսակարկելի արժեքներ են, բայց գտնում է նաև, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին խոսելն ամոթ չէ․ չպետք է մոռանալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։

«Իսկ այն մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում դրա մասին, խոսքս հենց գործող իշխանությունների մասին է, բայց գնում են Ռուսաստան և ամենափոքր չինովնիկից մինչև ամենաբարձր չինովնիկ, որտեղ կարողանում են հասնել, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով արտահայտվեմ՝ կոշիկ են լիզում, իսկ երբ գալիս են այստեղ, ասում են՝ մե՛նք, մե՛նք ․․․ Եկեք ազնիվ լինենք և չամաչենք խոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք փակ սենյակներում, ոչ հրապարակային», - շեշտել է Արթուր Վանեցյանը։

Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ինչ պայման են դրել ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանի առջևTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսով Ալիևի հերթական զառանցանքը՝ օկուպացված Ստեփանակերտից Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին քшրով հшրվшծել է կառավարության շենքի պատուհանին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Երևանում 36-ամյա երիտասարդը վիճել է 26-ամյա ընկերուհու հետ, որից հետո աղջիկը դանակահարել է նրան Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Տնտեսագետ Յուրի Մինասյանին կյանքից զրկած անձին դեռ փնտրում են, նա նախկինում դատապարտված է եղել. մանրամասներ «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Մահացել է երգիչ Ուզբեկը 24 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան ՖՈՏՈ․ Դաժանաբար կյանքից զրկած Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի դասղեկը վերջին հրաժեշտն է տալիս Պուտինը պարտվել է Երևանում և Գյումրիում. հայտնի են Հայաստանում քվեարկության արդյունքները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՏեղումնաբեր ցիկլոն է ներթափանցում․ մարզերում ձյուն է տեղալու․ Գագիկ ՍուրենյանԻնքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՆիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ Հաջորդը լինելու է Մատենադարանը․ Վահե Հովհաննիսյան Խուճապի չմատնվել․ Տավուշից տեղեկացնում ենՀանրապետությունում տեղում է ձյուն․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Պահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք ՉալաբյանԿդադարեցվի որոշ բնակավայրերի գազամատակարարումըԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված