Հայերեն


Որակյալ մասնագետներին մեր երկրում պահելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել տնտեսական քաղաքականությունը. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է News.am-ին տված իր հարցազրույցով և կից գրել.

Որակյալ մասնագետներին մեր երկրում պահելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել տնտեսական քաղաքականությունը՝ սկսած արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումից, պարենային անվտանգության ապահովումից, վերջացրած գիտությամբ:
 
News.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:
 

Չի բացառվում, որ ճիշտ չաշխատելու պարագայում Հայաստանը եւս հայտնվի պատժամիջոցների տակ։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Ուկրաինայում ռազմական գործողոթյունների բռնկումն ի՞նչ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա:

Այդ զարգացումները երկակի ազդեցություն են թողել մեր տնտեսության վրա: Ազդեցության մի կողմը՝ սպառումն է, Հայաստան ներգաղթացծ անձինք՝ մասնավորապես ռուսները սպառում են հանրային սննդի եւ մանրածախ առեւտրի ոլորտում, մյուս կողմից էլ այդ ամենը աղքատության վրա թողել է լուրջ ազդեցություն, քանի որ կրճատվել են տրանսվերտները արտահանումների, ունեցել ենք ուղիղ գնաճ, քանի որ առաջացել է ապրանքային դեֆիցիտ, ինչպես նաեւ միջազգային շուկայում թանկացումներ: Հայաստանի բնակչության մեծ մասի վրա թողել է բացասական ազդեցություն, որոշակի տնտեսվարողների մոտ եւ այդ տնտեսվարողների մոտ ներգրավված աշխատող անձնակազմի համար թողել է դրական ազդեցություն:

Հնարավորություն ենք տեսնում, որ Հայաստանը պետք է ճիշտ դիրքավորվի եւ ներդրումներ բերի մեր երկիր, իսկ ռիսկերի առումով չի բացառվում, որ ճիշտ չաշխատելու պարագայում Հայաստանը եւս հայտնվի սանկցիաների տակ:

Ինչպե՞ս եք գնահատում պետության գործողությունները եւ արդյո՞ք դրանք համաչափ են ստեղծված վիճակին:

Դրանք վիճակին համաչափ չեն ստեղծված: Կարելի է ասել՝ մեր պետությունն այս ուղղությամբ ընդհանրապես չի աշխատում, այն ինչ անում է՝ անում է բիզնեսը, անում է գործընկերությունը՝ մասնավոր ոլորտի, իսկ կառավարությունը բառի բուն իմաստով մատը մատին չի խփում, կարծում եմ ոչինչ չանելը պայմանավորված է անգրագիտությամբ:

Արդյո՞ք Հայաստանին հաջողվում է խաղալ ռիսկերի եւ հնարավորությունների միջեւ:

Չի հաջողվում, քանի որ այդ խաղացողը պետք է լինի կառավարությունը, իսկ նա, ինչպես արդեն նշեցի, չի հասկանում ու չի էլ կարողանում ինչ-որ բան անել: Հայաստանի որոշակի տնտեսվարողներ գործընկերության շրջանակներում հնարավորություն գտնում են եւ այն, ինչ որ ի նպաստ Հայաստանի է ու իրենց անձնական շահի, անում են:

Հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանից տրասվերտների սպասվող կրճատումը փոխհատուցել Ռուսաստանի կապիտալի եւ աշխատուժի ներհոսքով:

Դա երկարաժամկետ պլանով հնարավոր է, բայց այս պահին չկա նման միտում: Ըստ էության ինչ է կատարվում՝ սպառումը մի կողմից շատացել է, Ռուսաստանից Հայաստան ներգաղթած անձինք սպառումը շատացրել են մանրածախ առեւտրի ոլորտում, ինչպես նաեւ բնակարանային վարձակալությունների ոլորտում, սակայն մյուս կողմից՝ տրանսվերտներ ստանում էր այն աղքատ խավը, ում տան անդամը մեկնում էր արտագնա աշխատանքի: Մի կողմից տրանսվերտն արդեն իսկ կրճատվել է, որովհետեւ փոխարժեքը իջել է: Կարող ենք հստակ նշել, որ եւ՛ քանակային առումով, ե՛ւ փոխարժեքի առումով կրճատումներ են եղել եւ աղքատներն ավելի են աղքատացել: Մակրոմակարդակում զուտ հոսքերի առումով հնարավոր է, սակայն եթե մենք շերտերի մեջ ենք դիտարկում հարցը, ապա փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող:

Կ՞ան անհրաժեշտ պայմաններ Հայաստանում որակյալ մասնագետներին պահելու համար:

Մեր երկրում պոտենցիալ կա, բայց պայման՝ ոչ: Հարկավոր է ընդամենը պայման ստեղծել, պոտենցիալը դարձնել պայման, որովհետեւ այդ մարդիկ ակնկալում են ավել լայն շերտավորված, դիվերսիկացված շուկա, որպեսզի կարողանան իրենցը գտնեն, որպեսզի ստանան համապատասխան վարձատրություն: Հայաստանում այս պահի դրությամբ այդ հնարավորությունը շատ սահմանափակ է, հետեւաբար էդպիսի մարդիկ փորձելու են արտագաղթել, ինչպես տեսնում ենք այդ պրոցեսը հիմա էլ է նկատելի: Այստեղ նորից կնշեմ, որ այս ուղղությամբ եւս կառավարությունը ոչինչ չի անում:

Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Պետք է ամբողջությամբ փոխվի տնտեսական քաղաքականությունը, սկսած արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումից, պարենային անվտանգության ապահովումից, վերջացրած գիտությամբ: Դրանք եւ կարճաժամկետում, հրդեհաշիջման ռեժիմով ակնկալվելիք աշխատանքներ են, այիսնքն հենց երեկվանից պետք է գործեին: Սակայն կա նաեւ երկարաժամկետ պլան, օրինակ՝ կրթությունը:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Հայաստանի տնտեսության վրա:

Այն կարող է ունենալ շատ վատ ազդեցություն: Թուրքական շուկայի ապրանքները կողողեն Հայաստանի շուկան, իսկ հայ արտադրողը բավական վատ դրության մեջ կհայտնվի ու չի կարող մրցակցել թուրքական արտադրողի հետ, հետեւաբար Հայաստանը քիչ-քիչ կանցնի դեպի թուրքական վիլայեթի: Թուրքական շուկայի հետ խաղալու հնարավորություններ ես չեմ տեսնում, եթե կա որեւէ մեկը, ով տեսնում է, ապա կարող է հրապարակել, թե ինչ հնարավորություն է տեսնում ու դա քննարկման առարկա դարձնել, կոնկրետ ես չեմ տեսնում հնարավորություն: Մենք թուրքական շուկային բան չենք առաջարկում, եթե առաջարկող լինեինք, ապա այսքան ժամանակ որոշակի արտահանումներ կունենայինք: Մի օրինակ բերեմ՝ անասունների կաշին մենք արտահանում ենք Թուրքիա ու վերամշակված կաշին ներմուծում ենք, այսինքն մենք ալարում ենք աշխատենք, կաշվի վերամշակումը թանկ է նստում մեզ վրա, այդ պատճառով արտահանում ենք Թուրքիա: Եթե սա համարվում է, որ մենք Թուրքիային բան ենք առաջարկում, ապա ամոթ է դա որպես հնարավորություն քննարկենք, իսկ եթե այլ հնարավորություն կա, թող անկեղծ լնեն ու հրապարակեն:

Երկրում առեւտուր միշտ է լինելու, դա ե՛ւ աղքատ երկրում կա, ե՛ւ հարուստ, ու առեւտրով երկիր չեն պահում:Առեւտրի վրա շեշտադրում պետք է կատարել միայն ակնկալվող հարկերի մասով: Մենք պետք է շեշտադրում կատարենք արտահանվող արդյունաբերության եւ արտահանող ծառայությունների վրա:

Մեկ նկատառում՝ շատ դեպքերում ակտիվացած առեւտուրն է կործանում պետությունը, քանի որ այն փող աշխատելու ամենակարճ եղանակն է: Վաճառական լինելով՝ մենք հաջողություն չենք գրանցի: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ավելի վատ դրության մեջ կհայտնվենք, քան այսօր կանք:

Հայաստանը ինչպե՞ս կարող է պաշտպանվել թուրքական էքսպանսիայից, եթե սահմանը բացվի:

Հայաստանը չի կարող պաշտպանվել, որովհետեւ պաշտպանության համար գործիքակազմը սկսում է մաքսատուրքերից, իսկ այս պարագայում ՀՀ-ն որոշում կայացնող չէ, որոշում կայացվում է ԵԱՏՄ-ում, եւ ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության պահպանման համար նման որոշումների կգնա, որովհետեւ այնտեղ ընդհանուր շահն է գործում, այսինքն Հայաստանը պատրաստ չէ դրան, հաջորդ խթանիչ քաղաքականությունը պետք է լինի ուղիղ ֆինանսական ներարկումը կամ արտադրողին հարկերից ազատելը, ըստ էության շատ քիչ է տարբերությունը կառավարությունը սուբսիդավորում տրամադրի հարկային բեռը կրճատի, իսկ մեր բյուջետային միջոցները թույլ չեն տալիս, մեր ֆինանսական միջոցները սուղ են:

Ի՞նչ է ասում միջազգային պրակտիկան:

Վաղ անցյալ չգնամ, այս 30 տարիների ընթացքում Հայաստանին այս վիճակին հասցնողներից մեկը եղել է միջազգային պրակտիկան: Մենք, իհարկե, պետք է ուսումնասիրենք լավագույն ավանդույթները, վերցնենք այդտեղից, սակայն միջազգային պրակտիկան մինչ օրս քանդել է ՀՀ-ն, որովհետեւ մեր տարբեր ժամանակահատվածների կառավարությունները գնացել են ինչ-որ զարգացած երկրում ներդրված նորամուծության հետեւից եւ դա copy paste են արել ՀՀ-ում, որը չէր կարող աշխատել, քանի որ այն կարող էր գործել միայն համակարգի ներսում, իսկ համակարգից դուրս ոչ թե չի խթանում ցանկությունդ, այլ խանգարում է: Մենք տարիներ շարունակ այդպես ենք արել ու դա պետք է դնել մի կողմ: Հաջողության հասնելու համար կա պարզ բանաձեւ, թե ինչպես են աշխարհում զարգացել պետությունները՝ Ճապոնիան, Սինգապուրը Հարավային Կորեան, Իսրայելը եւ այլն՝ կա պարզ բանաձեւ կա՛մ հարկերից ազատում ենք, կա՛մ պետությունը ֆինանսավորում է, կա՛մ կառավարության ու Կենտրոնական բանկի ջանքերով էժան վարկեր են տրամադրում, կա՛մ այդ ամենը միասին են իրականացնում։ Մենք այս գործելաոճը պետք է որդեգրենք եւ որ ամենակարեւորն է կրթության վրա շատ ներդրում կատարենք, այսինք նոր գյուտեր անելու կարիք ըստ էության չկա:

Արամ Դանիելյան

ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարՇտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Ողբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինի «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքում Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին Բնակիչներին ներկայացվել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը. նոր մանրամասներ Փաշինյանի Տավուշի մարզ այցից Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է Իշխանություններն այս անգամ «գցեցին» իրենց վայելքների անվտանգությունն ապահովող ոստիկաններին Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ ԶԼՄ «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են Ինքնասպանության փորձ՝ Գյումրիում Ջուր չի լինի Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լոռու մարզում 93-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր «Որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ռուս խաղաղապահների դուրս բերման մասին Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Ամենադիտված