Հայերեն


Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է. տնտեսագետը` շուկայում սպասվող զարգացումների մասին

Տնտեսություն

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը լեհական PGNiG ընկերությանը և բուլղարական Bulgargaz ընկերություններին, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց: Bulgargaz-ը Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը համարել է զգալի ռիսկեր ստեղծող պահանջ, որը չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրի պայմաններին:

Տնտեսագետ Մերի Բոյաջյանի խոսքով՝ ներկայումս այդ երկրներն ապահովված են գազի անհրաժեշտ պաշարներով և տեխնիկական հնարավորություն ունեն եվրոպական շուկայից ինչպես գազատարով, այնպես էլ հեղուկ բնական գազ ստանալու համար:

«Ինչպես հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող ոչ բարեկամ երկրներին, այդ թվում՝ ԵՄ երկրներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և մի շարք այլ պետություններ, գազի դիմաց վճարումները կատարել միայն ռուսական ռուբլով: Ներկայում տասը ընկերություններ հատուկ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում գազի մատակարարման համար ռուբլով վճարելու համար, իսկ չորս ներկրողներ արդեն վճարումներ են կատարել Ռուսաստանի առաջարկած պայմաններով։ Որպես առաջացած խնդրի լուծում` Եվրամիությունը փորձելու է այլ երկրների տարածքով ներմուծել գազը՝ անհրաժեշտության դեպքում Լեհաստանին և Բուլղարիային թույլ տալով լրացուցիչ ծավալներով գազ գնել եվրոպական շուկայից:

Հատկանշական է, որ ներկայում լեհական PGNiG ընկերության գազի ստորգետնյա պահեստարանները լցված են գրեթե 80%-ով, ինչը զգալիորեն ավելացել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ՝ Լեհաստանը Գերմանիայից հակադարձ ճանապարհով գազ է ներկրել, ինչն արդեն 2021թ.-ի հունվարին հանգեցրել է երկիր Բելառուսից և Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը: Պետք է նշել նաև, որ Լեհաստանը տարեկան սպառում է գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 5 միլիարդը համարվում է սեփական արտադրությունը։

Ինչ վերաբերում է Բուլղարիային, ապա Բուլղարիա ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը 2021թ.-ին կազմել է մոտ 3.3 միլիարդ խորանարդ մետր։ Բուլղարիան Հունաստանի հետ փոխկապակցման միջոցով ստացել է ևս 0.3-0.4 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Ընդհանուր առմամբ, երկրի ներքին սպառումը կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր, իսկ մնացած մասը երկիրն ուղղում է պահեստարաններ: Ներկայում Բուլղարիայում գազի պահեստարանները լցված են ընդամենը 17%-ով, այսինքն՝ երկիրը չունի սեփական ռեսուրսներ, որպեսզի կանխի գազի առաջացող դեֆիցիտը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Միաժամանակ նշենք, որ Բուլղարիան և Լեհաստանը հանդիսանում են տարանցիկ երկրներ: Հարցին, թե հաշվի առնելով, այդ փաստը, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց. 

«Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» պաշարներով, բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ «Գազպրոմը» տարեկան արտահանում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Լեհաստան և 2 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Բուլղարիա, ինչը կազմում է ամբողջ արտահանման ծավալների 8%-ը և ամբողջ արտադրության՝ գրեթե 3%-ը:

«Գազպրոմ»-ի կորուստները էական չեն լինի, եթե Լեհաստանի և Բուլղարիայի կողմից ռուսական գազի ներկրումը փոխհատուցվի այլ երկրների կողմից գազամատակարարումների ավելացմամբ, ինչի պարագայում հնարավոր է նաև խուսափել գազի գների հետագա թանկացումներից, սակայն երբ եվրոպական երկրների մեծ մասը հրաժարվի ռուսական գազից և դրա դիմաց ռուբլով վճարելուց, ակնկալվում է գների զգալի բարձրացում և ՌԴ տնտեսության վրա էական բացասական հետևանքների առաջացում»:

Հատկանշական է, որ Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները դադարեցնելու մասին «Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է մեկ քառորդով՝ գերազանցելով 1300 ԱՄՆ դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի գների բարձրացումը կարող է փոխհատուցել ՌԴ արտահանման ծավալների անկման հետևանքով առաջացող տնտեսական օգուտների կորուստը:

Մարիամ Նալբանդյան

Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ջուր չի լինի Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Ամենադիտված