Հայերեն


Իրանական արտադրանքը կարող է արտադրվել ՀՀ-ում, իսկ հետո արտահանվել ԵԱՏՄ երկրներ. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն
«Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին տնտեսական ինչ դիվիդենտներ կբերի Հայաստանին։

ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` շահագրգիռ ընկերություններին տալով արտոնյալ կարգավիճակ, օրինակ` հարկերից ազատելու տեսքով, ցուցաբերել պետական աջակցություն, հատկացնել տարածքներ, և այդ դեպքում իրանական կամ ռուսական արտադրանքը կարող է մատչելի պայմաններում արտադրվել Հայաստանում, իսկ հետո նաև արտահանվել այլ երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` նշելով, որ դա, բնականաբար, ցանկալի ձևաչափ կլինի և տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի ՀՀ-ին։

«Հայաստանը վաղուց կարող էր Իրան-Ռուսաստան համագործակցության շատ լուրջ հարթակ դառնալ՝ լինելով նաև կապող օղակ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար. սկսած ֆինանսական համակարգից, քանի որ Իրանի ֆինանսական համակարգը գտնվում է սահմանափակումների ներքո, ուստի Հայաստանը կարող էր իր ընկերությունների միջոցով միջնորդ հանդիսանալ և ապրանքների մատակարարում իրականացնել դեպի Իրան, Ռուսաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` հատկապես ցամաքային ճանապարհով համագործակցությունը բավական հետաքրքիր հարթակ է, ինչով Իրանը շատ հետաքրքրված է, իսկ վերջերս, երբ հայտնի պատճառներով պատժամիջոցներ կիրառվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը երկու երկրների համար դարձավ շատ ցանկալի գործընկեր, որի միջոցով նրանք կարող են դուրս գալ արտաքին աշխարհ` արտահանելով իրենց ապրանքները։

«Տնտեսական համագործակցություն, գործնական հարաբերությունների հաստատում և դիվանագիտություն ասվածն անմիջապես իրականացնող սուբյեկտները բիզնեսմեններն են, և սեփական փորձից ելնելով` պետք է ասեմ, որն իրանցի գործարարներն այդքան էլ օպերատիվ չեն։ Մեզ հետ հարաբերություններում խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթի են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ հայկական ու իրանական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատումը տևել է տարիներ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի կարծիքով` ֆորմալ հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Նա առաջարկում է համագործակցության մի տարբերակ, ըստ որի` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան հարկերից ազատված գոտիներ, կարելի է իրանական կապիտալով կազմակերպություն բացել, որը կշահագրգռի իրանցի գործընկերներին՝ եթե գրագետ ներկայացվի, թե ինչ օգուտներ են ստանալու նրանք, ինչպես նաև իրանական նույն ապրանքից Հայաստանում արտադրելու հետ կապված ծախսերի կրճատման, շահույթների ավելի բարձր տոկոսների համեմատական վերլուծություն արվի։

Ըստ տնտեսագետի` նման սխեմայով կարելի է ՀՀ-ում արագ գործարկել իրանական կամ համատեղ կապիտալով մի քանի գործարաններ և իրանական ապրանքները դուրս բերել շուկա կամ որոշ իրանական ապրանքների արտադրության վերջին փուլն իրականացնել Հայաստանում և այստեղից ամբողջական արտադրանքը վերջնական տեսքով արտահանել ԵԱՏՄ երկրներ։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խանդուզին ասել էր, որ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև Հայաստանը որպես դարպասներ է դիտարկում Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված