Հայերեն


«Մարգինալ էլեմենտներ դուրս բերելը, ինքնախայտառակվելը և սադրանքները վախերի վկայություն են». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի գործող վարչախումբը մտածում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրվելով՝ վերջ տվեց այն ճգնաժամին, որն առաջացել էր 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիայից հետո:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումն է, որի խոսքով՝ փողոցում ձևավորված պայքարն ի չիք դարձրեց նշված պնդումը:

Հայաստանում ձևավորված գործընթացները դիտարկելով առկա մարտահրավերների համատեքստում՝ «Փաստի» հետ զրույցում նա շեշտեց. «Ծնկի իջած ղեկավարը շարունակելու է իր զիջումներն անել իրեն կապիտուլ յացիա պարտադրած երկրին: Մենք փաստեր ունենք, որ այս իշխանությունը գաղտնի փաստաթղթեր է ստորագրում, գաղտնի համաձայնություններ է տալիս թուրքերին և այս գործընթացների մեջ ներգրավված պետությունների ներկայացուցիչներին, ինչի մասին մենք շատ ավելի ուշ ենք իմանում: Հիմա մենք մի քանի բացահայտ և վտանգավոր միտումներ ենք տեսնում, ինչն օրինաչափ է, քանի որ կապիտուլ յանտ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն կապիտուլ յացիայի ենթարկած Ալիևի հետ ու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերից բխող որոշումներ ապահովել:

Ադրբեջանական կողմն Արցախյան հարցն արդեն հայադրբեջանական հարաբերությունների կոնտեքստից դուրս է համարում: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանա-թուրքական կողմը կոնկրետ զբաղված է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահմանների վերաձևումով: ԱԽ քարտուղարն ասում է՝ մերժել ենք թուրքական կողմի՝ հայ-թուրքական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա անելու առաջարկը: Մինչդեռ միայն այն գաղափարը, որ թուրքերն այդպիսի առաջարկ են անում, սարսափելի վտանգավոր է, որովհետև ունենք բազմաթիվ դեպքեր, երբ Հայաստանի այս իշխանությունների կողմից մերժված թեզերը կարճ ժամանակում իրականություն են դարձել: Նախօրեին էլ Ադրբեջանի փոխարտգործնախարարը պարզ նշեց, որ կապիտուլ յանտ Նիկոլը համաձայնել է թուրքերին հանձնել Հայաստանի 7 գյուղերը»:

Շեշտելով, որ այդ տարածքները մերն են նաև 1920-ականների քարտեզներով, որոնց այսօր հղում է արվում, քաղաքագետը հավելեց. «Ադրբեջանի փոխարտգործնախարարի զառանցանքին Երևանից ոչինչ չեն պատասխանում, և ամենամեծ վտանգը սա է: Փաստենք նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման մասին տեղեկություններն առաջինը ոչ թե պաշտոնական Երևանից, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ից, ՊՆ-ից ենք իմանում: Ամենասարսափելին նաև այն է, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները բացարձակ չեն հերքում այս ամենը, ինչը նշանակում է՝ ընդունում են, որ համաձայնել են հանձնել այդ գյուղերը: Հիմա հարց է առաջանում՝ կապիտուլյանտ Նիկոլը ՀՀ բնակչության թիկունքում դեռ որքա՞ն է պատրաստվում զիջումների գնալ միայն նրա համար, որ պահպանի իր սեփական իշխանությունը: Այս ամենի հետևանքով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված ճգնաժամը շարունակվում է, որին, ըստ հողատուի, պետք է վերջ դրվեր 2021 թ. ԱԺ ընտրություններից հետո: Ու կապիտուլ յանտ Նիկոլն անընդհատ փորձում է ներկայանալ որպես «ժողվարչապետ»՝ ասելով, թե իրեն ու իր թիմին ընտրողների մեծ մասն է ձայն տվել:

Նա, սակայն, կրկին մանիպուլյացիայի է դիմում: Քաղաքական ճգնաժամի պատճառներից մեկն այն է նաև, որ Փաշինյանի քաղաքական ուժին հայաստանյան ընդհանուր ընտրողների ընդամենը 26 տոկոսն է ձայն տվել:Նա լավ գիտի, որ հայաստանյան ընտրողների մեծ մասի ձայները չի ստացել: Մինչդեռ հետո բացահայտ նշում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, հետո ասում՝ ինձ սխալ են հասկացել: Հետո ԱԺ ամբիոնից ասում է՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: 5000 տղանե՞րն էին իրեն խանգարում «խաղաղության» հասնել: Պարտադիր պետք է 5000 տղաների կյանքը զոհեր, ամբողջ երկիրը նվաստացներ և տաներ խայտառակ կապիտուլ յացիայի՞»:

Այս համատեքստում անդրադառնալով ձևավորված պայքարին ու իշխանության կողմից այն վարկաբեկելու փորձերին՝ քաղաքագետը նկատեց. «Իշխանության այդ, այսպես կոչված, խրոխտ ծաղրուծանակն ավելի շատ վախից է: Կապիտուլ յանտ Նիկոլն ու իր շրջապատը փորձում են «խրոխտ հայտարարություններով», ընդդիմության երթերը, հանրահավաքները ծաղրելով՝ իրենց երկրպագող զանգվածին համոզել, որ ոչ մի խնդիր չկա: Իսկ այդ զանգվածը հիմնականում «նիկոլական ժեխ նյուզից» է օգտվում, ինչպես, օրինակ, Perfect TV-ն է, որը շաբաթական երեք անգամ Ալիևին սպանում է, 2 անգամ խեղդամահ անում նրա կնոջը, շաբաթական մեկ անգամ պայթեցնում Ստամբուլը: Իսկ իրականում այդ խնդիրները կան. եթե իշխանությունները վստահ լինեին իրենց ուժերի վրա, օրինակ՝ չէին դիմի այն խայտառակ սադրանքներին, ինչպիսիք օրեր առաջ տեղի ունեցան Շիրակի մարզում: Ընդդիմադիրների դեմ մարգինալ էլեմենտներ դուրս բերելը, ինքնախայտառակվելը, սադրանքներ կազմակերպելը հենց առկա վախերի մասին են վկայում: Երևանում ևս նման սադրանքներ տեսանք: Եթե իրենք համոզված լինեին, որ ամեն ինչ շատ լավ է, շատ հանգիստ կվերաբերվեին այս ամենին: Շատ դեպքերում Նիկոլի վախերը կարելի է տեսնել նաև ահռելի քանակությամբ ոստիկանների պատնեշների տեսքով: Օրեր առաջ 6-7 շարք ոստիկան էր կանգնեցրել Պռոշյանի կառավարական ամառանոցի մուտքի մոտ. նման բան ես երբեք չէի տեսել: Այդ մարդը դիվահարված է և ամեն ինչ անում է իր իշխանությունը պահելու համար»:

Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ Գ. Համբարյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը բոլորին է ձեռնտու, որովհետև նրա նման գտածո չկա:

«Նա համաձայն է անել այն ամենը, ինչ կասեն իրեն: Միակ պետությունը և միակ ժողովուրդը, որին ձեռնտու չէ Փաշինյանի իշխանությունը, Հայաստանն է և հայ ժողովուրդը: Եթե կապիտուլ յանտ հողատու Նիկոլի իշխանությունը մնաց, ապա ոչ թե զիջումների ենք գնալու, այլ Հայաստանի կործանման հարցն ընդամենը մի քանի տարվա խնդիր կլինի: Թող ոչ ոք չերազի, թե թուրքերը, Արցախը կլանելով, կանգ են առնելու, ավարտելու են իրենց ծավալապաշտական քաղաքականությունը: Պատմություն իմացող մարդիկ լավ գիտեն, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն ինչպիսի կարևորություն ունի ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի համար: Թող որևէ մեկը չերազի, որ եթե Արցախը տվեցինք, բավարարեցինք Ադրբեջանի բոլոր պահանջները և թույլ տվեցինք, որ այս ընթացքում Նիկոլի նվիրած տարածքներում Ադրբեջանն ուժեղացնի իր դիրքերը, ամեն ինչ ավարտվելու է: Այնպես որ, ամենակարևոր խնդիրը Նիկոլի իշխանության հեռանալն է: Եթե Նիկոլի իշխանությունը հեռանում է, ապա շատ մեծ շանս կա, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե կպահպանի այն ստատուս քվոն, որը հիմա կա սահմաններին, չի գնա ավելի մեծ զիջումների, նաև կփորձի վերականգնել իր ուժերը, հետագայում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցություններում: Եթե կապիտուլ յանտ Նիկոլը շարունակի մնալ ՀՀ վարչապետ, ապա շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն կհասնեն իրենց մինիմալ ծրագրերին, այլև կիրականացնեն բոլոր այն երազանքները, որոնք Հայաստանի առումով անգամ չեն էլ ունեցել»,ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց մեկ այլ, իր խոսքերով, ամենավտանգավոր իրողության մասին. «30 տարվա մեջ երբևիցե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հռետորաբանությունն այնքան նման չի եղել, որքան հիմա է՝ կապված ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Միայն այն հանգամանքը, որ Բաքվի թուրքերն այսօրվա դրությամբ ամենամոլեռանդ ձևով պաշտպանում են կապիտուլ յանտ Նիկոլի իշխանությանը, պետք է սթափեցնի Նիկոլին երկրպագող մասսային և մտածելու տեղիք տա. այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ բոլոր նախկին ղեկավարները այդքան վատն էին թուրքերի համար և հանկարծ Նիկոլի նման հողատուն, թուրքի դեմ ծնկած ղեկավարն այդքան ընդունելի է Բաքվում»:

Քաղաքագետը ներկա գործընթացների հնարավոր հանգուցալուծումների համատեքստում մի հարցադրում արեց. «Արդյո՞ք հայաստանյան հասարակության լայն շերտերն իրականում հասկանում են, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը, հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի ընդամենը 10-12 տոկոս տարածքում, ուր դեռ ապրում է: Մեզ ոչ ոք երաշխիք չի տվել, որ մենք այստեղ ապրելու ենք: Եթե նստենք ու սպասենք, որ Պուտինը, Մակրոնը կամ Բայդենը մեզ կօգնեն, չարաչար սխալվում ենք: Ոչ ոք չի օգնի, քանի որ իրենք առաջին հերթին իրենց ազգային ու պետական շահերի մասին են մտածում, ինչը նորմալ է»:

«Ասում են՝ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները: Սա շատ տարօրինակ է: Այդ թեզն ամբողջությամբ պրոիշխանական է: Երբ ասում են՝ «ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները», ու որևիցե քայլ չի արվում, որ ներկաները հեռանան, մեխանիկորեն և բացահայտ խաղում են ներկաների դաշտում:

«Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզը ձեռնտու է գործող իշխանություններին: Իրականում սրանց պետք է հեռացնել և հետո նոր մտածել նոր իշխանության ձևավորման մասին, որի մեջ կարող են լինել նաև բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ այն ուժերը, որոնք, չգիտես ինչու, առաջնորդվում են «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզով՝ բացահայտ խաղալով ներկաների դաշտում: Իրականում կան գլոբալ և լոկալ շահեր ու խաղեր: Երբ քաղաքական գործընթացներն արդեն շատ բաց բնույթ են կրում, լավ տեսանելի է, թե ովքեր են խաղում այս իշխանության դաշտում, ովքեր են իրական ընդդիմադիրները, և ովքեր են ցանկանում այս իշխանություններից ձերբազատվել:

Այնպես որ, այս փողոցային պայքարը լավ հնարավորություն էր հասկանալու, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Նաև ի չիք դարձան Նիկոլի բոլոր այն հույսերը, թե Հայաստանում 2021-ից հետո քաղաքական ճգնաժամն ավարտվել է: Այս ամենը ցույց տվեց, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է ու էլ ավելի է շարունակվելու, քանի որ այս իշխանությունները թուրքերի առաջ նորանոր զիջումների, նորանոր նվաստացումների ու ստորացումների են պատրաստվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան Վարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան Խաչատրյան Մեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ» Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ» Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին
Ամենադիտված