Հայերեն


Չնայած ներքին ու արտաքին ահռելի ճնշումներին, իշխանությունները Չալաբյանին պահում են անազատության մեջ

Քաղաքականություն

Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են հավաքել։ Թերևս դա կապված է նրա հետ, որ իշխանությունները շարունակաբար կորցնում են հանրային վստահությունը։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունը ակտիվ փուլի մեջ է պահում իշխանափոխության հասնելու նպատակով մեկնարկած շարժումը։

Եվ հատկանշական է, որ ընդդիմության նախաձեռնած գործընթացը կոնկրետ մեկ կենտրոնից չի ղեկավարվում, նրանում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ։ Ուստի, իշխանությունները հատկապես վտանգ են տեսնում կոնկրետ այն գործիչներից, որոնք մեծ պոտենցիալ ունեն հաջողություններ գրանցելու։

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Ըստ այդմ, պատահական չէ, որ իշխանությունների թելադրմամբ լայն թափով անհամաչափ ուժ է կիրառվում, իսկ մյուս կողմից էլ գործեր են կարվում մի շարք ընդդիմադիրների նկատմամբ։ Այսպիսի գործերից մեկի շրջանակներում էլ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Բնական է, որ իշխանությունների կողմից թափ հավաքող այսպիսի գործելակերպը չէր կարող ներքաղաքական ռեզոնանս չառաջացնել։ Դրա համար էլ մեծ թվով մարդիկ միանում են Ֆրանսիայի հրապարակում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով մեկնարկած ստորագրահավաքին։

Մյուս կողմից էլ քաղաքական հետապնդումներն այն աստիճանի են հասել, որ հայտնվել են արտաքին գործընկերների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, օրերս մամուլը տեղեկացրեց, որ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են արտահայտել այս հարցի կապակցությամբ։

Մտահոգությունը ակնառու է հատկապես այն դեպքերի հետ կապված, որոնցում արդարադատությունն ակնհայտորեն ոտնակոխ է արվում։ Օրինակ՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում: Ինքը՝ Չալաբյանը, հայտարարեց, որ որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»: Երեկ տարածված հայտարարության մեջ էլ Չալաբյանը նշել էր. «Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է: Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է»:

Քանի որ Չալաբյանը ակտիվ կապեր ունի արտերկրում, ապա նրա գործն անհանգստացրել է նաև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Սակայն, չնայած այս բոլոր արտաքին ու ներքին ճնշումներին, գործող իշխանություններն ինչպես զանց են առնում վերջինիս հետ կապված գործի օրինականության պահանջները, այնպես էլ արտաքին ու ներքին մտահոգությունները ու նրան շարունակում են պահել անազատության մեջ: Ծանոթ գործելաոճ է, չոսր տարում այս իշխանությունների ձեռագրում ոչինչ չի փոխվել...

Արտակ Գալյան

Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետՆավթը թանկանում էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը. Զելենսկի Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երբ կբացվի Լարսի ճանապարհը Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքոԱրցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՀայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են 12 ժամ ջուր չի լինի Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՎճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Լիսիչանսկում թեժ մարտեր են Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել ՊետրոսյանինըՆաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովԲացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո Պղինձը թանկանում է Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է Չինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում» Ոսկին թանկանում է ՀԷՑ-ը տեղեկացնում է․ այսօր տասնյակ հասցեներ ժամեր շարունակ կհոսանքազրկվեն Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Սյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինԻնչպե՞ս է Մխիթար Հայրապետյանը երգում իր հարսնացուի համար. Բացառիկ կադրեր Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համարПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԳոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ամենադիտված