Հայերեն


«Ժողովրդավարության բաստիոնն» ու քաղաքական հետապնդումները

Քաղաքականություն

Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր իրականության մեջ դուրս է ցանկացած քաղաքագիտական գրականության բոլոր չափորոշիչներից ու իրավական պետություն կոչված իրողությունից։ Շուրջ չորս տարի է՝ ականատես ենք լինում մեկ անձի քմահաճույքների ու նրա քաղաքական քիմքը շոյող գործընթացների։ Բանն այն է, որ ՀՀ այսօրվա իրավական համակարգը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանին, և յուրաքանչյուր քայլն ուղղակիորեն համաձայնեցված է նրա հետ։

Իր քաղաքական գործունեության ընդդիմադիր ժամանակահատվածում նույն Փաշինյանը քանիցս թիրախ է դարձրել իրավական ոլորտը, ամբիոններից ճամարտակել, թե այն սպասարկում է օրվա իշխանությանը, որ չի կարող երկրում իրավական համակարգը երկակի ստանդարտներ կիրառել, սակայն այսօր տեսնում ենք տրամագծորեն հակառակը։ Փաշինյանը ոչ միայն շատ կարճ ժամանակահատվածում սեփականացրեց նախկինում գոյություն ունեցած վատ սովորույթներն ու գործելաոճը, այն եղածը քառապատկեց՝ դառնալով տոտալ բռնապետ։

Այսօր կայացած փաստ է այն, որ Հայաստանում կան անձինք, ովքեր կալանավորվել և ներկայումս գտնվում են անազատության մեջ միայն այն պատճառով, որ չեն ցանկացել  «ընդունել» Նիկոլի կրոնը, և փորձել են տարբերվող տեսակետ արտահայտել։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում ներկայումս կան քաղբանտարկյալներ, որոնց թիվը կազմում է մի քանի տասնյակ։ Այս ֆոնին հատկանշական է փաստել նաև այն, որ ՀՀ-ում տարիներ շարունակ, որպես իրավապաշտպաններ իրենց գործունեությունը ծավալած մի խումբ պատեհապաշտներ կոնֆորտ տեղավորվել են իշխանական կերակրատաշտի մոտ և լուռ հետևում են փաշինյանական վարչախմբի ապօրինություններին։

Կարևոր է փաստել մի կուրյոզ կազուս, որ այսօր առկա է ՀՀ-ում․ «ժողովրդավարության բաստիոն» համարվող երկրում օրըստօրե ավելանում է քաղբանտարկյալների թիվը, և դա փաստ է․ վերջին երկու-երեք ամիսներին իշխանությունները հաջորդաբար կալանավորում են տարբեր ընդդիմադիր գործիչների։ Ըստ էության, ունենք դեպքեր նաև, որ միջազգային հանրության համար է անգամ ակնհայտ, որ տեղի ունեցածը քաղաքական ձերբակալություններ են, օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքում արտերկրի տարբեր կառույցներից ու կազմակերպություններից, այդ թվում նաև դիվանագիտական, եղել է կոնկրետ զգուշացում, հնչել է գնահատական Չալաբյանին ազատ արձակելու հետ կապված, սակայն տեսնում ենք, որ մինչ օրս նա անազատության մեջ է։ Ընդհանուր այս քաոսի մեջ ամենացինիկն ու մառազմատիկն այն է, որ իշխանությունները շարունակում են հնարավոր բոլոր առիթների դեպքում ևս մեկ անգամ խոսել ժողովրդավարության «աննախադեպ» ձեռքբերումների, դեմոկրատական աշխարհի «բարձրագույն լիգայում» լինելու և նմանօրինակ այլ աբսուրդ իրողությունների մասին։

Արմեն Առաքելյան

Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետՆավթը թանկանում էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը. Զելենսկի Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երբ կբացվի Լարսի ճանապարհը Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքոԱրցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՀայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են 12 ժամ ջուր չի լինի Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՎճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Լիսիչանսկում թեժ մարտեր են Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել ՊետրոսյանինըՆաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովԲացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո Պղինձը թանկանում է Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է Չինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում» Ոսկին թանկանում է ՀԷՑ-ը տեղեկացնում է․ այսօր տասնյակ հասցեներ ժամեր շարունակ կհոսանքազրկվեն Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Սյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինԻնչպե՞ս է Մխիթար Հայրապետյանը երգում իր հարսնացուի համար. Բացառիկ կադրեր Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համարПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԳոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Ամենադիտված