Հայերեն


Իշխանություններն այլևս կարմիր գծեր չունեն. նրանց ուղղակի պետք է կանգնեցնել

Քաղաքականություն

Փաշինյանի կառավարման 4 տարիները աչքի են ընկել առաջին հերթին բռնաճնշումներով։ Այդ ընթացքում նա անընդհատ հայտարարել է, թե Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի գլխավոր ուղենիշը, միաժամանակ իշխանության կողմից խոսքի ազատությունը մշտապես ճնշումների է ենթարկվել։

Այսինքն, հասարակությանը հուզող հարցերը ոչ թե վեր են հանվել ու հանրային քննարկման և դիսկուրսի առարկա դարձել, այլ միայն գործի են դրվել ատելության բորբոքումն ու խնդիրների անձնավորումը։ Դրա արդյունքում է, որ քաղաքական հետապնդումները Փաշինյանի կառավարման ողջ ընթացքում դարձել են իշխանական գործելակերպի անբաժանելի մասը։

Եվ քանի որ կրկին ներքաղաքական պայքարը գնալով թեժանում է, իսկ ընդիմությունը երկարատև ապակենտրոն պայքար է սկսել, ապա իշխանության դիրքերի թուլացմանը զուգահեռ, Փաշինյանը անցել է իր ամենանախընտրած գործին՝ ողջ թափով իրավական գործիքի կիրառմանը։

Եվ պատահական չէ նաև, որ այս օրերին իրավապահներն խուզարկությունների շարք են սկսել կոնկրետ մի շարք ընդդիմադիրների բնակարաններում։ Ըստ այդմ, արդեն օրինաչափություն է դարձել, որ բոլոր այն քաղաքական գործիչները և ուժերը, որոնք մեծ ինտելեկտուալ ունակություններ, հեղինակություն կամ կապերի լայն շրջանակ ունեն, միանգամից հայտնվում են բռնաճնշումների թիրախում։

Եվ բռնաճնշումների արդյունքում է նաև, որ ձերբակալվեց ապա երկու ամսով կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետքի Չալաբյանը, ումից իշխանությունները լուրջ վտանգ են տեսնում, քանի որ իրենց համար կարող է լինել ապագա քաղաքական մրցակից։

Խնդիրն այն է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափությունը իրավաբանների կողմից կասկածի տակ է դրվում։ Ուստի այս պարագայում արդարադատության ոտնահարման միջոցով քաղաքական ճնշումները մեծ ռեզոնանս են առաջ բերել։

Եվ պատահական չէ, որ Չալաբյանի մի քանի տասնակ գործընկերներ, որոնց մեջ կան նաև հանրության համար հայտնի գործիչներ, հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որով են անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և շուտափույթ ազատ արձակել նրան:

2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ շատերը զգուշացնում էին, որ Փաշինյանը կանգ չի առնելու, իրավական գործիքը կիրառելու է իր քաղաքական մրցակիցների դեմ մինչև վերջ, ապա մարդիկ կային, ովքեր թերահավատությամբ էին վերաբերվում այդ զգուշացումներին։

Սակայն հիմա տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ քաղաքական հետապնդումներն այնպիսի ծավալներ են ստացել, որ իշխանություններն այլևս կարմիր գծեր չունեն, և որ նրանց ուղղակի պետք է  կանգնեցնել, այլ տարբերակ չկա։

Արման Սիմոնյան

Էդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըՋհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետՆավթը թանկանում էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը. Զելենսկի Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երբ կբացվի Լարսի ճանապարհը Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքոԱրցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՀայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են 12 ժամ ջուր չի լինի Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՎճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Լիսիչանսկում թեժ մարտեր են Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել ՊետրոսյանինըՆաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովԲացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո Պղինձը թանկանում է Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է Չինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում» Ոսկին թանկանում է ՀԷՑ-ը տեղեկացնում է․ այսօր տասնյակ հասցեներ ժամեր շարունակ կհոսանքազրկվեն Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Սյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինԻնչպե՞ս է Մխիթար Հայրապետյանը երգում իր հարսնացուի համար. Բացառիկ կադրեր Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համարПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
Ամենադիտված