Հայերեն


Բրյուսելյան հանդիպման «ծալքերն» ու ծայրահեղ վտանգավոր «մեսիջները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնախնդրի շուրջ բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում, ավելին՝ հնարավոր է՝ մոտենում ենք անդառնալիության կետին։ Եթե տարիներ շարունակ միջնորդները և միջազգային հանրությունը պնդում էին, թե հակամարտությունն ուժային լուծում չունի, և խաղաղ կարգավորման սկզբունքներից է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, ապա 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանը միայն ուժային լուծում է փորձում պարտադրել։

Այսինքն, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան շարունակական բնույթ ունի, սակայն միջազգային հանրությունը չի շտապում դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Ավելին՝ պատերազմից հետո Ալիևը ոչ միայն հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկումների մտքից, այլև փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախահայությունը հեռանա այդ տարածքից, որպեսզի Ադրբեջանը հեշտությամբ զավթի։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները փորձում են Արցախում վախի մթնոլորտ ստեղծել՝ ժամանակ առ ժամանակ տարբեր սադրանքների դիմելով և բարձրախոսներով հայկական բնակավայրերի բնակչությանը հեռանալու կոչեր հնչեցնելով։

Միաժամանակ Ադրբեջանը մտադիր է արցախահայության գոյատևման համար անմարդկային պայմաններ ստեղծել, որպեսզի հումանիտար աղետի արդյունքում Արցախը դատարկվի։ Եվ այդ նպատակին էր ծառայում Ադրբեջանի միտումնավոր գործողությունների արդյունքում ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանն առանց գազի թողնելը։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու մասին հայտարարություններ է անում, իսկ Հայաստանը, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունները, ընդունակ չեն միջազգային հանրության առաջ ինչպես հարկն է դնել այն հարցը, որ Ադրբեջանը շարունակում է հանցագործ վարքագիծ դրսևորել։

Գերիների վերադարձի, արցախահայության իրավունքների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը լուծված չէ, սակայն Փաշինյանը շտապում է բովանդակային բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի նախագահի հետ։ Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Ուշագրավ է, որ սա արդեն Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով երրորդ հանդիպումն էր Բրյուսելում։ Մեկը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին, մյուսն էլ այս տարվա ապրիլին։ Ըստ երևույթին, այս անգամ ևս բանակցությունները բավական ծանր ընթացք են ունեցել, քանի որ Փաշինյանն ու Ալիևը մոտ 5 ժամ բանակցել են: Եվ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ Շառլ Միշելը նշել է, որ սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին։

Սա նշանակում է, որ Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են գտնվել ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ հումանիտար հարցերը դեռևս լուծված չեն, սակայն ՀՀ իշխանությունները համաձայնել են սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Շառլ Միշելը նաև նկատել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, իսկ այդ պայմանավորվածություններն առաջիկայում զարգացնելու են երկու երկրների փոխվարչապետները։ Հանրության համար հստակ չէ, թե կոնկրետ ինչ պայմաններ են ներառում պայմանավորվածությունները, սակայն պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրենց պահանջներից՝ դրա դերակատարությունը հավասարազոր դիտարկելով Լաչինի միջանցքի հետ։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Բաքվից և Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում հենց միջանցքային տրամաբանության ներքո։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ Հայաստանը սահմանազատման և հաղորդակցության ուղիների բացման է գնում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Եվ հետաքրքրական է, որ Շառլ Միշելը, հանդիպման հետ կապված իր տեսակետը շեշտելով՝ նշել է, որ իր համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի: Սա, կարելի է ասել, ամենավտանգավոր ձևակերպումներից մեկն է: Այսինքն, ստացվում է, որ միջնորդ կողմը տվյալ դեպքում Արցախյան հիմնախնդիրն ընդամենը դիտարկում է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցի շրջանակներում, և ոչ մի խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին։ Մի խոսքով, Շառլ Միշելը «մեսիջ» է հղում, որ Փաշինյանը փաստացի համաձայնել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հետ: Այս ամենի հետ մեկտեղ, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական կողմը, կարծես թե, համակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության դադարեցման հետ։ Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում են միայն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բայց արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում ԵՄ-ի միջնորդության ձևաչափով ու ոչ մի խոսք չի ասվում համանախագահության մասին:

Ստացվում է՝ Բրյուսելի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ Հայաստանը պայմաններ է ստեղծում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն Արցախյան հակամարտության հարցում իր նշանակությունն ուղղակի կորցնի, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որի ղեկավարությունը հայտարարում է, թե Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Վերջապես, եթե ամփոփենք այս հանդիպումը, պետք է արձանագրենք, որ հայտարարություններում արտացոլված չեն ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվելու, հայ ռազմագերիների և Հայաստանի համար կարևորագույն նշանակության մի շարք այլ հարցեր: Այսինքն, իրավացի էին նրանք, ովքեր բարձրաձայնում էին այս իշխանությունների՝ հետևողական զիջումների գնալու պատրաստակամության և նորանոր պարտությունների տանելու հեռանկարի մասին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից «ՀայաՔվեի» երիտասարդական ծրագրի շրջանակում Վայոց ձորի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում մեկտեղվել են Արմավիրի մարզի տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Թորոսյանին նախարար կնշանակեն, բայց՝ պայմանով Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank Միլիարդներ ունեն, մեր թոշակը մի 5000-ով չեն ավելացնում. քաղաքացի Օվերչուկն իր հետ կոշտ զգուշացումներ է բերել Իշխանությունը կրկին ձախողել է հայտարարագրման համակարգը
Ամենադիտված