Հայերեն


Կանգ չառնել ոչնչի առջև․ վարչախումբը ցանկանում է կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանին

Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին ամեն գնով անազատության մեջ պահելու համար օգտագործում են իրենց ունեցած բոլոր ռեսուրսները։ Մինչ մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր քրեական օրենսգրքում չկա, հետևաբար մեղադրանքը պետք է հանվի, Արդարադատության նախարարությունը շտապում է հերքել՝ նշելով, թե իբր քրեական նոր օրենսգրքում լրացումներ են կատարվել, և Չալաբյանին վերագրվող արարքը հուլիսի 1-ից հետո էլ շարունակելու է հանցագործություն համարվել։

Այն, որ հուլիսի 1-ը մոտենալուն զուգահեռ իշխանությունները նորանոր պատճառաբանություններ են փնտրում Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը շարունակելու համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու գործով մեղադրվող Չալաբյանի փաստաբանները պնդում են.

«Որևէ ապացույց այդպես էլ ձեռք չի բերվել նրան անազատության մեջ պահելու համար»։

Նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողի համար էլ պարզ է, որ այս գործը այնքան աբսուրդային է, որ ի վերջո փլվելու է այն կարող քննիչների, դատախազների, Արդարադատության նախարարության և Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված այլ իրավապահների գլխին։ Այդուհանդերձ, փաշինյանական վարչախումբը մտադիր է ամեն գնով անազատության մեջ պահել Չալաբյանին՝ կանգ չառնելով ոչնչի առջև։ Չի բացառվում, որ հուլիսի 1-ից հետո էլ նոր փաստաթուղթ ներկայացնեն, իբր քրեական օրենսգրքի նոր խմբագրման մեջ կոնկրետ այդ հոդվածը որևէ կերպ փոփոխված չէ, այս իշխանություններից ոչ մի ստորություն բացառել չի կարելի։ Մինչ այդ Չալաբյանի ընկերներն ու փաստաբանները շարունակում են պնդել, որ Չալաբյանի դեմ իրականացվող գործընթացները իրավական իմաստով հիմնազուրկ են, այդ գործում կա բացառապես քաղաքական բաղադրիչ։

Չալաբյանն ու այս կարգի գործիչները պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար։ Եվ հատկապես այսօր, փաշինյանական վարչախումբը փորձում է հանրային և քաղաքական գործընթացներից հեռու պահել մի ամբողջ խումբ անձանց և առաջին հերթին «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրին։ Չալաբյանն իր վերջին շրջանի գործունեությամբ և ուսումնասիրություններով, հրապարակախոսություններով, առաջին տեղում պահում էր Արցախի անվտանգության խնդիրը, և սա է հիմնական «լեյտմոտիվը», թե ինչու են գործող իշխանություններն ամեն գնով ցանկանում անազատության մեջ պահել Ավետիք Չալաբյանին։

Միհրան Առաքելյան

Զովունիում` հոսանքի խափանում․ Արամ Աբրահամյանի գրառումըՄիջինացված աշխատավարձը բարձրանում է. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցումԲարեգործական երեկո մանուկների համար Tashir Arena-ում՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, իր 60-ամյակինՊարագլուխը հենց այս պահին Եռաբլուրի ապամոնտաժման անոնսն է անում․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ն օգտագործում է անավարտ միջուկային էլեկտրակայանը կանաչ էներգետիկայի համար Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի hարվածն Ուկրաինայում ադրբեջանական նավթամբարին «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Մենք կգանք իշխանության և թույլ չենք տա «Զանգեզուրի միջանցքի» բացում. Ավետիք Չալաբյան ԶՊՄԿ-ի կողմից հովանավորվող «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ պրակտիկան առաջ է անցել տեսությունից․ Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» խորհրդի հերթական նիստն այս անգամ Գավառ քաղաքում էր Հայ հասարակության մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին. Արմեն Խաչիկյան «Երբ աղջիկը իր ոլորտում կայանում է, սկսում են մեկնաբանել, որ ինչ-որ մեկի սիրուհին է». Էլեն Սաֆարյան Փաշինյանը փորձում է անլրջացնել քաղաքական հետապնդումները Շարունակել արարել ու նոր ներդրումներ կատարել Հայաստանում, իսկապես հերոսություն է հարկատուների կողմից․ Նաիրի Սարգսյան ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականության մասին Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Արթուր Խաչենցը հարսանիքից հետո ֆոտոշարք է հրապարակել Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղում կայացավ «Երիտասարդները հանուն երիտասարդների» միջոցառումը․ Հայաքվե Արա Մկրտչյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում Գահը կհանձնվի ուրիշի. ինչ ցույց տվեց Նարեկ Կարապետյանի պատմած առակը Գազ չի լինի օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում Ռուս հետախույզներին ԱՄՆ-ից տեղափոխո՞ւմ են Հայաստան և Ադրբեջան Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից 30 տարվա քրտինքն ու արյունը սրանք գցեցին ջուրը. քաղաքացի Արցախի մասին խոսող ցանկացած հայի որակելու են որպես «խաղաղության թշնամի». Մենուա Սողոմոնյան Այս իշխանությունը մաս-մաս ծախում է մեր հայրենիքը. Ավետիք Չալաբյան «Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. նա 62 օր է՝ գտնվում է ապօրինի կալանքի տակ». Հայտարարություն Միջանցքը երբեք անվտանգություն չի երաշխավորելու. Հրայր Կամենդատյան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում 10-ամյա տղան մաhացել է Հայաստան. ժողովրդավարությո՞ւն, թե՞ կառավարվող ճգնաժամ․ ինչ է թաքնված կալանքների ու պայմանագրերի հետևում Պատիվ ունեցա «ՀայաՔվե» անդամության վկայականներ հանձնել երեք տասնյակի մոտ պայքարի ընկերների, շատ արժանավոր և սիրելի մարդկանց․ Ավետիք Չալաբյան Ստոկհոլմի արբիտրի վճիռը պարտադիր է. կառավարությունը լռում է «Որ իմ ժողովուրդը համերաշխ լինի, երկիրը՝ բարեկեցիկ ու խաղաղ». Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնինCadillac Elevated Velocity: ապագայի շքեղ էլեկտրական ամենագնաց 10 մլն դոլար «Պապիկի» դիմաց. ինչպես թմրանյութերով պատահական վթարը բացահայտեց խոշոր նարկոկարտելի հետքըՋրհեղեղ Չինաստանում. 8 մարդ զոհվել է, 4-ը՝ անհետ կորել Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Fox News-ը հրապարակել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը2 ամսում Հայաստանում տեղի է ունենում 3 համերգ` շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով. սա խաղաղության ցնծություն է. ՓաշինյանԱՄՆ-ում արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է քամու էներգիային Կենդանակերպի նշաններ. աստղաբանություն և նորաձևություն Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Ալյասկայում բանակցությունները մեզ մոտեցնում են անհրաժեշտ լուծումներին․ Պուտին Պուտինը պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս Դու այնտեղ կանգնած էիր ինչպես պատանի երկրպագու. Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԹրամփինՈսկե գնդակ-2025․ Score90-ը թարմացրել է վարկանիշային աղյուսակը Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նիստը զովաշունչ Գավառում էր․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված