Առաջին շտապ բուժօգնություն օձի խայթոցի դեպքում
ՀասարակությունՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացնում է առաջին շտապ բուժօգնությունը օձի խայթոցի դեպքում:
Օձի խայթոցի 111 դեպք՝ 2021 թվականին:
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:
Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։
Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
Ավելին՝ այստեղ