Հայերեն


«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան

Քաղաքականություն

«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ Ավետիք Չալաբյանի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր Քրեական օրենսգրքում (ՔՕ) չկա, ուստի մեղադրանքը պետք է հանվի, իսկ ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ  ՔՕ նոր լրացումներ են կատարել և հարցին՝ ի վերջո այդ արարքը նոր ՔՕ-ում կա՞, թե՝ ոչ, այսպես պատասխանեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ 2022 թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Վարազդատ Հարությունյան Վարազդատ Հարությունյանի կարծիքով՝ հենց Ավետիք Չալաբյանի համար հատուկ այդ հոդվածը ներառել են նոր ՔՕ փոփոխությունների և  լրացումների մասին օրենսգրքում առանց որևէ քննարկման, որևէ ընթացակարգային պահանջի պահպանման․«Հունիսի 9-ին ՔՕ գործողության մեջ դնելու օրենքի նախագծում այլ օրենքի նախագծերի փաթեթի հետ անցկացրել, ընդունել են։ Ուստի արդեն կա այդ արարքը։ Հենց Ավետիք Չալաբյանի համար է դա արվել»։ Փաստաբանը վստահեցրեց՝ ակնհայտ է, որ այդ հոդվածով այս պահին միայն Ավետիք Չալաբյանն է հետապնդվում։ Նա պարզաբանեց․ «Նախագիծը, որի մեջ որոշ տեխնիկական փոփոխություններ կային, վաղուց կար։ Ավետիք Չալաբյանի կալանավորումից հետո, եթե չեմ սխալվում մայիսի 18-ին է նախագծում ներառվել այդ հոդվածը։ Ակնհայտ է՝ այդ հոդվածով այս պահին թերևս միայն Ավետիք Չալաբյանն է հետապնդվում, ու նրա համար էլ դա արել են։ Հակառակ տրամաբանությունը չի աշխատում։ Ստացվում է՝ անցյալ տարի մայիսին քրեականացրել են այս արարքը, կամ էլ նոր օրենսգիրք է ընդունել օրենսդիրը, որում չէր ներառվել այս արարքը։ Մեկ էլ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդում է սկսվում ու մինչև հուլիսի 1-ը բերում, այս նորմը խցկում են փոփոխությունների փաթեթի մեջ։ Հստակ ամենաբարձր մակարդակով Ավետիք  Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ նախապես իրենց գործողությունների մասին չի բարձրաձայնում։ Նա վստահեցրեց՝ երբ գործը հասնի դատարան, դռնբաց դատական նիստերի ժամանակ հանրության սեփականությունը դառնան այս գործի բոլոր հանգամանքները, իրենց այն պնդումը, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, այլևս որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալու։


Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ջուր չի լինի Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
Ամենադիտված