Հայերեն


Վահագն Դավթյանը՝ Մյունխենից․ Մարտական տրամադրվածություն ունենք

Սպորտ

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք բարձրացնում, արդեն պատասխանատվություն է, որովհետեւ երկիրն եմ ներկայացնում: Մեդալային կանխատեսումներից զերծ կմնամ. փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Մարտական տրամադրվածություն ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, որը Հայաստանի թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկին:

Օգոստոսի 18-ին Երեւանի ժամանակով 18:00-ից Մյունխենում կմեկնարկի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Հայաստանի թիմն արդեն անցկացրել է ԵԱ-ի վերջին գլխավոր փորձը Մյունխենի օլիմպիական մարզապալատում, որտեղ էլ անցկացվելու է մրցաշարը:

Եվրոպայի փոխչեմպիոնը կարեւոր մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի հետ զրուցել է նախապատրաստական փուլի, մարզավիճակի, սպասելիքների եւ պետական աշխատանքը մարզումների հետ համատեղելու մասին:

Վահագն, ի՞նչ մարզավիճակում ես մոտենում Եվրոպայի առաջնությանը:

Այս պահին արդեն լավ մարզավիճակ ունեմ, չնայած Վրաստանի հավաքից մեկ շաբաթ բաց եմ թողել: Թիմը երեք շաբաթ հավաք անցավ, ես՝ երկու, բայց հասցրեցի այդ ընթացքում գալ մրցումային մարզավիճակիս: Երեւանի հավաքից հետո դեռ լավ մարզավիճակում չէի:

Եվրոպայի արծաթե, բրոնզե մեդալակիր ես: Հավաքածուումդ պակասում է միայն ոսկե մեդալը: Ինչպե՞ս ես գնահատում հնարավորություններդ:

Թե ինչ արդյունքներ կունենանք, այս պահին դժվար է ասել: Փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Չեմ սիրում մրցումներից առաջ մեդալային կանխատեսումներ անել: Բոլորս մարտական տրամադրվածություն ունենք:  

Աշխարհի գավաթի երեք փուլերում գերազանց արդյունքով դարձար գավաթակիր: Այս հաջող մրցելույթներից հետո բոլորը քեզնից բարձր արդյունք են ակնկալելու: Այդ առումով լրացուցիչ լարվածություն կա՞:

Այս տարվա ընթացքում հաջող մրցելույթներից հետո կա որոշակի պարտավորվածություն, որ պետք է կարողանամ պահել այդ շեմը: Ես պարտավորվածություն զգում եմ ինքս իմ առջեւ՝ կատարածս աշխատանքի, չարչարանքիս, ծախսածս ժամանակի, ստացած վնասվածքներիս համար: Մինչեւ այստեղ հասնելը երկար աշխատանք ենք կատարում մարզիչների հետ: Ես նույն լրջությամբ եմ մոտենում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ Հայաստանի առաջնություններին: Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք եմ բարձրացնում, արդեն պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ մենք մեր երկիրն ենք ներկայացնում: Որքան պատվով ներկայացնենք, այնքան մեր երկրի, հայկական մարմնամարզության համար է:

Վահագն, օղակների վարժությունում կանոնների փոփոխություն կա՞:

Կան փոփոխություններ, բայց այնպես չէ, ինչպես օրինակ Արթւոր Դավթյանի գործիքի վրա: Տարրերի արժեքների փոփոխություն է եղել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ Ես, այսպես ասած, շահել եմ այդ փոփոխությունից: Օրինակ, եթե նախկինում անում էի մի տարր, որն ավելի բարդ էր, ավելի շատ ուժ էի կորցնում դրա վրա, անհամեմատ քիչ էր գնահատվում: Հիմա ավելի հեշտ էլեմենտ եմ անում, որն ավելի բարձր է գնահատվում: Փոքր փոփոխություններ են, բայց վարժությունս լավ կատարելու դեպքում վերջնական հաշվարկում բարձր միավորներ եմ վաստակում: Ինձ համար լավ էին այս փոփոխությունները, քանի որ վարժությունս չեմ փոխել: Եթե փոխեի, ինձանից ամենաքիչը մեկ տարի ժամանակ էր պահանջվելու այն յուրացնելու եւ վարժ կատարելու համար. մեր սպորտային լեզվով ասում են՝ «վարժությունը նստի քո վրա»:

Դու նաեւ պաշտոնավարում ես Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունում: Ինչպե՞ս ես համատեղում պետական աշխատանքն ու սպորտը:

Իրականում շատ բարդ է: Մեծ դժվարությամբ եմ համատեղում, փորձում եմ: Լարվածությունը, աշխատանքի մեջ մարզումները, հավաքների մեջ աշխատանքը, այս ամենը շատ մեծ էներգիա է խլում: Այս գերլարված վիճակն ինձ ավելի շատ է հոգնեցնում, քան մարզումների ֆիզիկական ՝ծանրաբեռնվածությունը: Ես փորձում եմ այնպես անել, որ աշխատանքս շատ ժամանակ չվերցնի մարզումներիցս եւ հակառակը: Ստիպված ընդմիջման ժամերին եմ գալիս մարզումների, իսկ երկրորդ մարզումն անում եմ աշխատանքային օրվա ավարտից հետո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցին միացավ նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանի մասին կարելի է գիրք գրել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում հավաքների ժամանակ Վահագնը ֆանտաստիկ աշխատանք էր անում. գերլարված մարզումներ, աշխատանք, ավագանու նիստից ընդմիջմանը կոստյումով գալիս էր մարզադահլիճ, փոխվում, մարզվում, նորից կոստյումը հագնում, վերադառնում նիստին: Այդպես ամբողջ հավաքի ընթացքում գերազանց մարզավիճակ հավաքեց, շատ լավ պատրաստվեց: Հասանք Տոկիո, որտեղ պետք է ընթանար աշխարհի առաջնությունը: Վահագնի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ցույց տվեց: 7 օր մնաց կարատնին լրիվ այլ քաղաքում: Ես ասում եմ՝ դու այդքան լավ պատրաստվեցիր, չարչարվեցիր, որ 7 օր գնաս մեկուսացած հանգստի (ծիծաղում է):

Օգոստոսի 18-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի թիմը մրցահարթակ դուրս կգա Երեւանի ժամանակով 19:07-ին:

Լուսինե Շահբազյան

Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման
Ամենադիտված