Հայերեն


Ովքե՞ր են ապահովում պետբյուջեի «հավել յալ» մուտքերը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետները հաճախ են նշում, որ կառավարության համար արդեն «ավանդույթ» է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չկատարումը: Միայն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարումը կազմել է մոտ 41 տոկոս: Մեզ հետ զրույցում ոլորտի մի շարք մասնագետներ քանիցս նշել են, որ դա պարզապես խայտառակություն է, ինչպես խայտառակություն է պետական պարտքի անընդհատ մեծացումը: Սա՝ հատկապես այն պարագայում, որ, ինչպես ասում են, բյուջեում փող կա, և հարկային մուտքերի հսկայական աճ է գրանցվել: Բանն այն է, որ միայն 2022 թ. առաջին կիսամյակում 1000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 722,32 մլրդ դրամ, ինչը 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 137,88 մլրդ դրամով կամ մոտ 24 տոկոսով:

Սա ինքնին խոսուն թիվ է: Սակայն ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ «հավելյալ» մուտքերի կեսից ավելին, փաստացի, առաջացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «հավելումից»: Այս կազմակերպության կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 104,78 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ մոտ 78 մլրդ դրամով (մոտ 291 տոկոս) ավելի։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջին կիսամյակում երկրորդն էր 1000 հարկատուների ցանկում՝ զիջելով «Գազպրոպ Արմենիա»-ին, իսկ 2022 թ. առաջին եռամսյակում արդեն գլխավորում է այդ ցուցակը: Կոմբինատում հարկային մուտքերի նման աննախադեպ աճը բացատրել են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Հաջորդը, որ տոկոսային առումով մեծ աճ է արձանագրել, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ մոտ 55 տոկոս: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը բյուջե է մուծել 37,44%-ով ավելի գումար, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 25,72 տոկոսով, իսկ ցուցակում երկրորդ հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 16,22 տոկոսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
Ամենադիտված