Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածասիրությունը. Կարեն Ավագյան
BlogԿարեն Ավագյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածասիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույթներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ Աստվածային կամքը։
Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում։