Հայերեն


Թշնամու առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«Անցած պատերազմական գործողություններում թշնամու գերակշիռ ուժերի առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները»,- «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը, նա նշել է, թե բազմաթիվ ուղղություններում արդյունավետ աշխատել են մեր հրետանավորները, որոնք ծանր կորուստներ են պատճառել և հաճախ հետ են շպրտել առաջնագծում ճեղքում իրականացրած և առաջ շարժվող թշնամու հոծ ստորաբաժանումներին։

Ըստ Չալաբյանի՝ շատերը կռվել են գլխի վերևներում ունենալով անիծյալ բայրաքթարները և հարոբները, ամեն պահ գտնվելով վտանգի տակ, շատերն էլ իրենց կյանքով են հատուցել բոլորիս աններելի սխալների և թեթևամտության համար։

Հասարակական-քաղաքական գործչի այս արձանագրման մեջ հատկապես աչք է զարնում աններելի սխալների և թեթևամտության մասին նրա տեսակետը։

44-օրյա պատերազմից հետո թե՛ Չալաբյանը, թե՛ բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ արձանագրում էին, թե հարկավոր է օր առաջ ուշքի բերել Հայաստանը, ստեղծել հնարավորություններ՝ կրկին վերազինվելու, նոր ռազմական ագրեսիաների դեպքում թշնամուն ծանր հարված հասցնելու համար։

Գործող իշխանությունները, սակայն, որևէ քայլ չեն արել այդ ուղղությամբ և կրկին 2 տարի անց մնացել են հայ զինվորի անօրինակ սխրանքի հույսին։

Եթե չլիներ հայ զինվորը, այսօր Ադրբեջանը ոչ թե կլիներ Ջերմուկից 7 կմ հեռավորության վրա, ինչպես ասում է Ավետիք Չալաբյանը, այլ վաղուց արդեն գրաված կլիներ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի մասը, չի բացառվում, որ նույնիսկ կարողանային միջանցք բացել և Սյունիքը կտրել Հայաստանից։

Արցախում և Հայաստանում պաշտպանողականության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ նախաձեռնություններ արած Ավետիք Չալաբյանի այս արձանագրումներն արժեքավոր են, և գործող իշխանությունները, կամ էլ Հայաստանի ապագա իշխանությունները, որոնք վաղ թե ուշ փոխարինելու են ապիկար և դավաճանական վարչախմբին, պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն Հայաստանի պաշտպանողականության բարձրացմանը, տեխնիկական միջոցներ գնելուն կամ ստեղծելուն, որպեսզի արևմտյան և արևելյան սահմաններում գտնվող թշնամիների մտքով անգամ չանցնի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Իսկ մինչ այդ ստիպված ենք լինելու ամեն անգամ մնալ զինվորի սխրանքի հույսին։

Գոռ Առաքելյան

Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները
Ամենադիտված