Հայերեն


«Հայկական ներուժը պետք է օգտագործել ռազմական ոլորտում»․ Չալաբյան

Քաղաքականություն

«Այն ներուժը, որը Հայաստանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում, կիրառելի է նաև ռազմական ոլորտում»:

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին ասել՝ քննադատելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար կա զենք-զինամթերք ձեռք բերելու անհրաժեշտ գումար, սակայն դա հնարավոր չի լինում։

Ըստ Չալաբյանի՝ ի վերջո ամբողջ աշխարհում հենց ռազմական ոլորտն է, որ բարձր տեխնոլոգիաների պահանջարկ է ստեղծում:

Հասարակական-քաղաքական գործիչը, ով ահռելի փորձ ունի Հայաստանի և Արցախի պաշտպանունակության բարձրացման գործում, նկատում է, թե մենք արդեն ունենք լուրջ արդյունքներ, որոնք այս ռազմական գործողություններում որոշակիորեն օգտագործվել են:

«Բայց անհասկանալին այն է, որ դրանք օգտագործվել են արտադրող ընկերությունների կողմից, այլ ոչ թե բանակի: Բանակը չի գնում այդ սպառազինությունը, որովհետև համարում է, որ այդ սպառազինությունն իրեն պետք չի: Բանակը պետք է սկսի սեփական ռազմարդյունաբերություն, սպառազինություն արտադրել»,- ընդգծել է Չալաբյանը:

Ի՞նչ պետք է անել՝ ըստ Ավետիք Չալաբյանի:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ պաշտպանության նախարար, որը հստակ գերակայություն կունենա՝ աշխատելու մեր սեփական ռազմական արդյունաբերության հետ: Պետք է, որպեսզի ՊՆ կազմում մենք ստեղծենք կառույց, որն աշխատում է ռազմարդյունաբերության հետ և ունի դա իրականացնելու հստակ մանդատ: Այդ կառույցը նաև պետք է ունենա բյուջե: Ես պատասխանատու ասում եմ, որ թեթև անօդաչու գրոհային և հետախուզական սարքերի մասով մենք այսօր առաջ ենք, օրինակ, Ռուսաստանից: Դա նշանակում է, որ մեզ պետք չի գնալ, հերթական անգամ ռուսներից սպառազինություն խնդրել: Մերը ունենք, որը մի քանի անգամ ավելի էժան է: Պետք է մերի վրա աշխատենք»,- նշել է Չալաբյանը՝ շատ չակերտներ չբացելով։

Արման Հարությունյան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին Պակիստանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել հարաբերությունները Հայաստանի հետԱլլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին
Ամենադիտված