Հայերեն


Մանե Թանդիլյանը նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին

Blog

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է.

Այսօր նամակներ եմ ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով։

2022թ․ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը։

ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 4(2) կոպիտ խախտմամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված և հազարավոր զոհերի ու վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դարձած ագրեսիայից հետո կրկին թիրախավորվել են դեռևս չվերականգնված Արցախը և նրա ավելի քան 120 000 բնակչությունը․ տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք ու ծերեր կանգնած են մարդասիրական աղետի առջև։

Ադրբեջանը չի թաքցնում, անգամ պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարում է, որ այս ամենի վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը, ինչը ցե ղասպանության հանցագործության դրսևորումներից մեկն է՝ սահմանված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու 1948թ-ի կոնվենցիայի հոդված 2-ով՝ այսկերպ հայերի համար միտումնավոր ստեղծելով կյանքի այնպիսի պայմանները, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։

Ամենաբարձր պաշտոնական մակարդակով հայատյացության այս քաղաքականության մասին բարձրաձայնել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով տրված միջանկյալ որոշման մեջ (https://www.icj-cij.org/.../180-20211207-PRE-01-00-EN.pdf)՝ պարտադրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում, ադրբեջանցի պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից հայ ազգության կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը կանխելու համար:

Անհրաժեշտ է ընդգծել, որ վտանգված է նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականների ու ներքին տեղահանվածների կյանքը։

Արցախի հայությանն ամբողջական ցեղասպանությունը կանխելու նպատակով հայկական կողմը ստիպված է եղել ընդունել կրակի դադարեցման 2020թ․ նոյեմբերին 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով, ի թիվս այլի, սահմանվել է նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության անհրաժեշտությունը իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականներն ու ներքին տեղահանվածներն (կետ 7)։

Նշված հայտարարությամբ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի կարգավիճակի ու դրանով տեղաշարժի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից։

Համաձայն այդ հայտարարության Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը գտնվում է խաղաղապահների հսկողության տակ իսկ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Հերթական անգամ խախտելով իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը և ստանձնած միջազգային պարտավորությունները, անտեսելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը հարվածի տակ է դնում տարածաշրջանում փխրուն խաղաղությունը և հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հնարավորությունը։

Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու և խաղաղապահ զորակազմի առաքելության հաջողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ են միջազգային գործուն մեխանիզմներ և միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն։

Կոչ ենք անում, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորությունների շրջանակում ձեռնարկելու միջոցներ կանխելու համար հումանիտար աղետը՝ էթնիկ զտման քաղաքականությունը և ցեղասպանության հերթական դրսևորումը։

Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ
Ամենադիտված