Հայերեն


Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Հասարակություն

Դեկտեմբերի 15-ին Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ապաշրջափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բժշկական տեխնիկայի, բժիշկների ու դեղորայքի տեղափոխման համար:

Երկրի տարբեր շրջաններից եկած՝ սպիտակ արտահագուստով տասնյակ բժիշկներ հորդորեցին ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել և օգնել՝ տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար։ Բժիշկները դուրս էին եկել «Բժիշկների համար սահմաններ չկան», «Պահանջում եմ թույլ տալ՝ տեսնել իմ հիվանդներին», «Օգնեք մեզ փրկել նրանց» և այլ կարգախոսներով։

«ՎԻՎԱ, Բժիշկներ և Կամավորներ՝ Հայաստանին» բարեգործական հասարակական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նշեց. «Ձախողվում են մեր հիմնադրամի բժիշկների բոլոր փորձերը՝ դեղեր հասցնել հանրապետություն, այնտեղից դուրս բերել ծանր հիվանդներին և ապահովել բժիշկների մուտքն Արցախի տարածք: Մեր խնամքի տակ գտնվող բոլոր անձինք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացիների կողմից արգելափակված տարածքում, այդ թվում՝ երեխաները, ծանր վիճակում գտնվող հիվանդները, տարեցները, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք։

Մենք հավատում ենք, որ համաշխարհային հանրությունը կտեսնի և կլսի, թե ԻՆՉ է կատարվում, կմիջամտի և կօգնի մեզ փրկել խաղաղ բնակիչների կյանքը: Մենք, բացի մարդկանց փրկելուց, այլ նպատակներ չենք հետապնդում և դրանք այն   նպատակներն են, որոնց նվիրել ենք մեր ողջ կյանքը»։

«Կյանքի ճանապարհը»՝ Լաչինի միջանցքը, արդեն արդեն 4-րդ օրն է շարունակում է մնալ փակված: Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Այս ամբողջ ընթացքում ԼՂՀ-ն  զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներկրման հնարավորությունից: Ադրբեջանական կողմը անջատել էր նաև ողջ տարածաշրջանի գազամատակարարումը: Այս տարածքում ապրում է մոտ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են։

 
 
 
 
 
 
 
Այսօր զոհված Հրաչյա Սարուխանյանը (լուսանկարներ)Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան Նոր հաղորդագրություն շրջափակված Արցախից Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունը. ինչ է տեղի ունենում Տեղ-Կոռնիձոր հատվածում.Մանկապարտեզում 6-ամյա երեխան ափսեները լվանալու հեղուկ է խմել. վիճակը ծայրահեղ ծանր է Ողբերգական դեպք. գայլը հոշոտել է 7-ամյա տղային Հասկացա, որ ես էի թիվ 1 մեղավորը. Փաշինյանը հրաժարական տվեց Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են Երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակներ ու փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ) Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հայաստանում ձյուն է գալիս. իրավիճակն այս պահին Զոհ և վիրավոր ունենք. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացելՆոր պատերազմի պետք է պատրաստվել. Ադրբեջանը պայմանագիր չի՛ ստորագրում Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) Ադրբեջանը հրաձգային զենք է օգտագործել«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել Հայաստանին. Այն, ինչ կատարվում է այստեղ` սարսափելի է. Լորան Վոքիեն Խոշոր հրդեհ՝քաղաքի կենտրոնում Թուրքերը 5 կմ առաջ են եկել, զինվորներին ավտոբուսներով տանում են Երևան․ զոհված զինծառայողների ծնողները ահազանգում են ՍյունիքիցԹշնամու մեծ կուտակումներ են նկատվում Սոտքի ուղղությամբ Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում» Վահագն Ալեքսանյանին. Տեսանյութ Հայկական խորհրդային երկրաբանական դպրոցը համարվում էր ամենաուժեղներից մեկը. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Ինչպես են բերման ենթարկում Մհեր Սահակյանին (Տեսանյութ) Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց «Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել» Որտե՞ղ է կանգնել ադրբեջանական զորքը և որո՞նք են այլընտրանքային ճանապարհները Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքումԳրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ Սիսիանի կողմից էլ կուտակում կա. հրաման տվող ա պետք․ ազատամարտիկ71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Հրդեհ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճումԲրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ մեկ օրում հսկայական շինարարություն են արել․ բացառիկ լուսանկար Տարածքային նոր կորուստներՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար Ազգային ժողովում իշխանական Վլադիմիր Վարդանյանը և ընդդիմադիր Մհեր Սահակյանը ծեծել են իրարԽուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է
Ամենադիտված