Աղջիկս ծնվեց, երբ փակ էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը․ Շուշիում վերջինն ամուսնացած զույգն առաջնեկ է ունեցել
LifeՇուշիում վերջինն ամուսնացած զույգը առաջնեկ է ունեցել։ Աղջիկը ծնվել է, երբ արդեն փակ էր Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։
«Եկանք տուն ու իմացանք, որ գազամատակարարումը դադարեցվել է, դժվար էր։ Հիմա բոլորը անցել են էլեկտրական տաքացուցիչների, էլեկտրականությունը թույլ է, լավ չի տաքանում։ Երեխան այս ընթացքում ջերմել էր»,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ սա առաջին փորձությունն էր, որը հաղթահարել են։ Նրան անվանակոչել են Սաթե։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում