Ելենա Բորիսենկոյի ծննդյան օրն է. ահա, թե քանի տարեկան է դառնում դերասանուհին
LifeԱյսօր դերասանուհի Ելենա Բորիսենկոյի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նոր լուսանկար է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Ելենան ամառային ոճային կերպարում է։ Նա կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է սպիտակ կիսատաբատի եւ ժիլետի հետ։
«Բարեւ 49, ես քեզ սպասում էի», — հրապարակման մենաբանություններում գրել է դերասանուհին։ Երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ շնորհավորանքներ եւ մաղթանքներ ուղղել Ելենային։
Օրեր առաջ հրապարակած կադրում դերասանուհին սպիտակ գույնի ուլտրակարճ կիսաշրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բաճկոնի եւ սեւ երկարաճիտների հետ։ Ելենան արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։